Էրդողան․ Թուրքիան զորքեր կտեղակայի Իդլիբում
Թուրքիան զորքեր կտեղակայի Իդլիբում՝ Սիրիայի հյուսիսում, դեէսկալացիայի գոտիների մասին համաձայնագրի շրջանակում։ Այս մասին Reuters –ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ դեէսկալացիայի գոտիները , որոնք համաձայնեցված են Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի հետ, լրացուցիչ քննարկվելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ հաջորդ շաբաթ Անկարա նրա այցելության ժամանակ։ «Դեէսկալացիայի գոտիների մասին համաձայնագիրը դարձել է խոստումնալից գաղափար, որի համաձայն ռուսական կողմը պահպանում է անվտանգությունը Իդլիբի սահմաններից դուրս, իսկ Թուրքիան ապահովում է անվտանգությունը Իսլիբում»,- ասել է Էրդողանը։ «Հեշտ խնդիր չէ։ Պուտինի հետ մենք կքննարկենք լրացուցիչ քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի մեկընդմիշտ վերացնենք ահաբեկիչներին»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ