Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը Սպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրությունները Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026 Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Պատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ Ռասուլի ԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՌեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինի

Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք. Ռուստամյան

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը պատմության մեջ կմնա որպես արտակարգ ժողով, այն գումարվում էր աննախադեպ սրված ու լարված իրավիճակում, Հայաստանին սպառնացող բազմաթիվ վտանգների առկայության պարագայում։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Խոսքն իրականում վերաբերում է մեր լինելության գործողություններին, Դաշնակցությունը, իր առաքելությանը համաձայն, լինելով վտանգների բաց ներվը զգացող կուսակցություն, շատ հստակ արձանագրում է, որ մենք կանգնած ենք օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև, ունենք թե ներքին, թե արտաքին լրջագույն վտանգներ։ Խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումներ, որոնք կենսական նշանակություն կունենան մեր ապագայի համար։ Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք։ Սա չափազանցություն չէ, սա իրական վտանգի վերլուծություն է»,-ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով, աշխարհքաղաքական փոփոխութունների հորձանուտում նոր լրջագույն մարտահրավերներ են առաջացել. «Չափազանցություն չի լինի ասել, որ Հելսինկյան պակտից հետո ձևավորված նախկին աշխարհակարգն այլևս չի գործում կամ գործում է լուրջ խափանումներով։ Ուժի գործադրումը սկսել է դառնալ միջպետական հարցերի լուծման միջոց։ Այս պարագայում, իսկապես, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել, որ անվտանգային համակարգը ձևավորի մարտահրավերները հաղթահարելու համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, որ գործում է մեկ պետության նման, ամեն օր փորձում է մեր շուրջ օղակը սեղմել։ Մենք ամեն օր կանգնած ենք մեր լինելության հարցերը լուծելու պարտադրանքի առջև, և դրան համապատասխան անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկենք անհապաղ»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց՝ «Ապագա կա» կարգախոսով իշխանության եկած ուժն անում է այնպիսի զիջումներ, որոնք վտանգի տակ են դնում երկրի ու ժողովրդի ապագան. «Այո, Հայաստանում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների։ Հայաստանում ու հայության համար չի կարող լինել ապագա կենսական զիջումներով։ Մենք հստակ մատնանշել ենք այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ զիջումներ թույլ չի տա Դաշնակցությունն իր համահայկական կառույցով։ Իսկ հայ ժողովուրդը պետք է վերագտնի իր երբեմնի առաքելությունն ու նշանակությունը, այս տարածաշրջանում գոյատևելու իր անսակարկելի իրավունքը և դիմակայի այս փորձություններին»,-ասաց Ռուստամյանը։