Ռուսաստանում կազմվել է օտարերկրյա ընկերությունների ցուցակ, որոնք կարող են ազգայնացվել
Ռուսաստանում կազմվել է ազգայնացման ենթակա 60 հավակնորդից բաղկացած ցուցակ։ Ինչպես գրում է «Известия»-ն, կառավարություն եւ գլխավոր դատախազություն է ուղարկվել օտարերկրյա ընկերությունների ցուցակ, որոնք հետագայում կարող են ազգայնացվել։
«Հանրային սպառողական նախաձեռնություն» կազմակերպության պատրաստած ցուցակը հայտնվել է թերթի տրամադրության տակ։ Դրա մեջ հայտնվել է մոտ 60 ընկերություն, որոնք հայտարարել են, որ դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում՝ առանց սպառողներին երաշխիքներ ներկայացնելու։ Ռուսական բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով՝ բավական է արտաքին կառավարում մտցնել, համապատասխան նախաձենությունն արդեն արժանացել է կառավարության օրինագծային գործունեության հանձնաժողովի հավանությանը։ Իսկ փորձագետների կարծիքով՝ առայժմ դժվար է ասել, թե որքանով է իրական ազգայնացումը, բայց եթե պահանջվի, ապա այդ միջոցը հաստատ կկիրառվի։
Ինչպես նշել է «Հանրային սպառողական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Օլեգ Պավլովը, առայժմ ցուցակում 59 ընկերություն է, բայց այն կընդլայնվի՝ կախված օտարերկրյա բիզնեսի նոր հայտարարություններից։ Դրանց թվում են փաստաթղթում արդեն ներառված Volkswagen, Apple, IKEA, Microsoft, IBM, Shell, McDonald's, Porsche, Toyota, H&M եւ այլ ընկերություններ։
Կազմակերպության ղեկավարը նշել է. իշխանությունն արդեն միասնական դիրքորոշում է որդեգրել, որ օտարերկրյա բիզնեսը չի կարող հենց այնպես փակել իր ձեռնարկությունները Ռուսաստանում։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունների զարգացման նման սցենարների մասին խոսել էր փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, հնարավոր ազգայնացման մասին խոսել էր նաեւ «Միասնական Ռուսաստանի» քարտուղար Անդրեյ Տուրչակը։
Մարտի 9-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում այս հարցի վերաբերյալ ձեւավորված դիրքորոշում չկա։ Նա նաեւ նշել էր, որ պատժամիջոցների պատասխանի բոլոր տարբերակները մշակվում են կառավարական շտաբում։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության Telegram-ալիքում տեղեկացվել էր, որ օրինագծային գործունեության կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել տնտեսության աջակցության միջոցների երկրորդ փաթեթին, ներառյալ՝ օտարերկրյա կազմակերպությունների գույքի ազգայնացման մեխանիզմներից մեկին։ Միեւնույն ժամանակ, Պետդումայում չեն կարողացել պատասխանել «Известия»-ի հարցին, թե արդյոք այդ թեմայի վերաբերյալ կմշակվի հատուկ օրինագիծ, եւ երբ կարող է դա տեղի ունենալ։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը