Այսօր իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին պետք է շնորհավորեին հազարավոր տղերք. Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
Տոնական բոլոր օրերին ծանր է ինձ համար սոցիալական ցանցեր մտնելը։ Ծանր է, քանի որ այս օրերին ավելի ցայտուն եւ տեսանելի է դառնում հերոսների մամաների, քույրիկների, կանանց, դուստրերի տառապանքն ու վիշտը։
Այնպես որ, կանանց շնորհավորող գործող պաշտոնյաներ, բարձր ու ցածր պաշտոն զբաղեցնողներ, հայ մայրերին շնորհավորելուց առաջ հիշեք, որ այսօր իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին պետք է շնորհավորեին Մխիթարը, Սարոն, Իշխանն ու Կամոն, Արգամն ու Ալեքսը, Գեւորգն ու Գոռը, Դավիթն ու էրիկը, Դավիթն ու Արան, Շաքարյանն ու Թաթուլը, Անդրեասն ու Կարենը, Վարդանն ու Արամը, Շանթն ու Սուրենը, Դավիթն ու Աբգարս ու այսպես հազարավոր տղերք։
Այսօր նրանց մայրերն ու քույրերը, կանայք ու դուստրերը, հորաքույրներն ու մորաքույրները, տատիկները դեռ սպասում են, պատկերացնո՞ւմ եք, դեռ սպասում են, որ տան դուռը բացվելու է եւ հերոսները ժպիտները դեմքերին, ծաղիկները ձեռքներին տուն են մտնելու կամ գոնե զանգելու են ու ասեն՝ շնորհավոր։
Հիմա կասեք, հերթական անգամ կասեք մենք ենք մեզավո՞ր պատերազմը սկսելու մեջ։ Կրկնում եմ՝ դուք չեք մեղավոր, բայց դուք մեղավոր եք ձեր քայլերով, գործողություններով, հայտարարություններով պատերազմը չկանխելու, մեր երկիր արյուն ու ողբերգություն բերելու մեջ։ Դուք կարող էիք կանխել պատերազմը, բայց չեք կանխել։
Իսկ դուք, հերոսների մայրեր, վստահ եղեք, որ այսօր ձեզ շնորհավորում են ձեր որդիները, ամուսինները, եղբայրները եւ հայրերը։ Ապրեք գլուխներդ բարձր։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...