Անկախությունը եւ բազմաչարչար հայ ժողովուրդը
Աշխարհ անցեք, տեսեք կգտնեք մի այլ ժողովուրդ, որ այսքան դժգոհի անկախությունից, այսքան չսիրի իր երկիրը, այսքան երազի օտարի իշխանության մասին:
Արդեն քսանվեց տարի անկախ ենք, բայց դեռ այս ու այն սոցիալական կամ տարիքային խմբի անդամից, հարուստից եւ աղքատից կլսես հետեւյալ արտահայտությունը՝ մենք անկախ չենք կարող ապրել, մեզ օտարը պետք է կառավարի:
Շատերն էլ երազում են, թե երբ պետք է հրաժարվենք դրամից եւ շրջանառության մեջ դնենք ռուբլինին, եւ վերջապես անկախության նվաճումից քսանվվեց տարի անց կան մարդիկ, որոնք երանույամբ են հիշում ԽՍՀՄ-ւ, այն ԽՍՀՄ-ը, որի իշխանությունների որոշմամբ աքսորվեցին եւ մահվան դատապարտեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, որը մարդկանց պահում էր մշտական վախի եւ աղքատության մեջ:
Անշուշտ, հայաստանյան իշխանությունների մեղքի բաժինը մեծ է, որ վիճակն այսպիսին է, բայց նաեւ պետք է ասենք, որ սա այն դեպքն է, երբ մեղքը միայն իշխանություններինը չէ: Դեռ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից շատ չանցած, կամ մի քանի ամիս անց, արդեն կային մարդիկ, որոնք ծիծաղում էին մեր անկախության վրա, ծիծաղում էին, բարձրաձայն երազում օտարի իշխանության մասին, բայց ծեծ չէին ուտում:
Հիմա էլ մեր կողքին շատ են նրանք, ովքեր կամավոր հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ընդունում օտարի քաղաքացիություն մի քանի լումա ավելի կենսաթոշակ ստանալու ակնկալիքով կամ էլ բացառապես նրա համար, որ որդին հայոց բանակում չծառայի: Հրաժարվում են եւ հասարակական, ընկերային պարսավանքի չեն արժաննում: Սա էլ արդեն բացառապես եւ միայն իշխանությունների մեղավորությունն է, որ հասել ենք նման անտարբերության:
Եւ եթե անկեղծ լինենք, ապա մեր երկրի, ՀՀ քաղաքացիների գործերը կլավանան, երբ հասկանանք, թե ինչ է անկախությունը եւ փայփայենք այն:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ