Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը

«Վանաձորն անտերության է մատնված»․ ինչու համայնքապետի ընտրության հարցով ավագանու նիստ չի հրավիրվում

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։

NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չունի՝ ԼՀԿ-ի բողոքը վարույթ ընդունելու կամ էլ վարույթ ընդունելը մերժելու մասին։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը 2021 թվականի դեկտեմբերին մերժել էր «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով վիճարկվում էր ընտրության արդյունքները․ ԼՀԿ-ն ցանկանում էր պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։

Վանաձորի ավագանու ներկայացուցչի խոսքով՝ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն, «Լուսավոր Հայաստանը» այն բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը 2022-ի հունվարին մերժել էր վարույթ ընդունել բողոքը, քանի որ ըստ փաստաբանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը իրավասու չէ լսել։

«Հիմա «Լուսավոր Հայաստանը» Վերաքննիչ վարչական դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել։ Բողոքը դատարանում մուտք է արվել փետրվարի 7-ին, բայց Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել՝ բողոքը վարույթ ընդունել, թե վարույթ ընդունելը մերժել։ Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի որոշում կայացնելու համար։ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու դեպքում քննարկելու է ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք Վերաքննիչ վարչական դատարանը պետք է վարույթ ընդուներ բողոքը, որպեսզի բողոքը լսեր։ Իսկ եթե ԼՀԿ-ի բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկը մերժի, ապա հայցի ապահովումը ավտոմատ վերացվելու է, ինչը նշանակում է, որ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ կարող է հրավիրվել»,- պարզաբանեց փաստաբանը։

Վանաձորի ավագանու ներկայացուցիչը բացատրեց, որ առհասարակ, ընտրությունների վիճարկման հայցերի վերաբերյալ դատարանը վճիռ պետք է կայացնի 7-օրյա ժամկետում, ընդ որում՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։

«Պատկերացրեք, եթե նման ակտերը բողոքարկման ենթակա լինեին, դատական պրոցեսները ինչքան կերկարեին եւ ՏԻՄ-երը, Ազգային ժողովը չեն կարող ձեւավորվել»,- ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չկայացավ, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Ըստ փաստաբանի՝ «Լուսավոր Հայաստանի» պահանջի բավարարումը ենթադրում է Սահմանադրական նորմերի գործողության դադարեցում։

«Պատկերացրեք՝ դատարանի կայացրած վճիռը մտնում է ուժի մեջ, որը բողոքարկման ենթակա չէ, դրանից հետո ձեւավորվում է ավագանի, բայց համայնքի ղեկավարի ընտրություն չի կարող լինել, որովհետեւ դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել»,-նշեց փաստաբան Արտակ Ոսկանյանը։

Նշենք, որ Վարչական դատարանի որոշումից հետո, Տարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել էր ավագանու մանդատները։ Ըստ փաստաբանի, սա նշանակում է, որ ընտրական վեճն ավարտվել էր եւ հաստատվել ընտրության արդյունքները։

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Ասլանյանի պաշտպանական թիմը կալանքի երկարացման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Արտակ Ոսկանյանը, որը նաեւ Մամիկոն Ասլանյանի պաշտպանն է՝ ասաց, որ Քննչական կոմիտեն յուրացրել է Վարչական դատարանի լիազորությունները։

«Քննչական մարմինը իրեն դրել է Վարչական դատարանի տեղը։ Սահմանադրական դատարանի որոշում կա, որի հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի որոշումներ կան, որ ՏԻՄ-երի վարչական ակտերը համարվում են իրավաչափ, քանի դեռ Վարչական դատարանի կողմից անվավեր չեն ճանաչվել։ Յուրաքանչյուր պետական մարմին, պաշտոնատար անձ պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ չվերացված վարչական ակտը իրավաչափ է։ Բայց այսօր քննչական մարմինն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի կողմից ընդունված ակտերը իրավաչափ չեն, մինչդեռ նման բան կարող է ասել միան Վարչական դատարանը։ Ստացվում է, որ Քննչական կոմիտեի համար Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների որոշումները կիրառելի չեն»,- ասաց Արտակ Ոսկանյանը։

Դատական պրոցեսների պատճառով պարալիզացված են Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանն ասաց, որ պարբերաբար բողոքներ են ստանում բնակիչներից։

«Մարդիկ պահանջում են, որ մենք ինչ-որ քայլերի դիմենք, որովհետեւ բնակիչներին չեն հետաքրքրում դատական պրոցեսները, նրանց հետաքրքրում են խոշորացված համայնքի խնդիրները, դրանց լուծմանն ուղված խոչընդոտները, որոնք պայմանավորված են համայնքապետ չունենալու հետ, քանի որ որոշումներ ստորագրողը համայնքապետն է։

Կարծում եմ՝տարիների մեր աշխատանքը միտումնավոր փարձում են փլուզել։ Իշխանությունները երեւի թերագնահատում են վանաձորցիներին կամ էլ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ռեսուրսները․ մենք ուղղակի ցանկություն չունենք խորացնել էսօրվա ծանր վիճակը։ Անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները պատժում Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքի բնակչությանը։ Այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստած ենք, մենք ուղղակի չենք ուզում ռացիոնալիզմի դաշտից դուրս գալ եւ ուզում ենք հավատալ, որ իշխանությունները հակված են տրամաբանության շրջանակում հանգուցալուծել ստեղծված իրավիճակը»,- ասաց Վանաձորի ավագանու անդամը։

Ավագանին ըստ Գոռ Բադյանի՝ աշխատում է, իհարկե, նիստեր գրեթե չեն հրավիրվում՝ ընտրված համայնքապետ չունենալու պատճառով։

«Վանաձորը մատնված է անտերության, տեխնիկական աննշան խնդիրներ են փորձում լուծել միայն, բայց համայնքապետարանը մրցույթներ չի կարողանում հայտարարել, շուտով կոմունալ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, որոնք արդեն տեսանելի են։ Հանրությունը զգում է այդ բացերը եւ մեզ ասում, որ հարցին լուծում տանք, տեր կանգնենք քաղաքին։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարով չի կարող խոշորացված համայնքը ղեկավարվել, որոշումներ չեն կարող ստորագրվել։ Տոտալ անգործություն մեջ է Վանաձորը, համայնքապետարանում լավ մասնագետներ կան, բայց դա չի օգնում համայնքը ղեկավարել՝ առանց համայնքապետի»,- ասաց Բադյանը։

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունում մանդատները վայր դնելու մասին չեն մտածում։ Գոռ Բադյանն ասաց՝ «հետ քայլ չենք անելու, քանի որ Մամիկոն Ասլանյանը քաղաքական հետապնդման զոհ է»։

Ըստ նրա՝ խոսակցություններ են շրջանառվում, թե ժամանակավոր պաշտոնակատար են ուզում նշանակել, բայց դա հակասում է օրենքին։

«Եթե գործող ավագանի կա, ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող նշանակել, դա կնշանակի համայնքի մեջ կոպերատիվ ինչ-որ համայնք ձեւավորել եւ քմահաճույքներով ղեկավարել, եթե չլիներ ավագանի, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը տրամաբանական կլիներ»,- նկատեց նա։

ՏԻՄ ընտրություններից հետո, ըստ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ավագանու անդամի, իշխանությունների կողմից տարբեր ազդակներ են եղել՝ «իրենց ցանկություններին ծառայելու համար», բայց նախկին համայնքապետի գլխավորած ուժը, ըստ ավագանու անդամի՝ օրակարգից չի շեղվել։

«Մենք ուզում ենք տեր կանգնել վանաձորցու քվեին եւ շարունակել մեր համայնքը շենացնել։ Մենք հենց այնպես չենք ստացել այդ ձայները, թյուր կարծիք կա, թե «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գնում է կոնֆրոնտացիայի, լարումների, բայց նման բան չկա, մենք կառուցողական ենք տրամադրված»,- հավելեց Գոռ Բադյանը։