Ստամբուլում ձերբակալված հայաստանցիներին ցմահ ազատազրկման են դատապարտել
Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 7–րդ դատարանը Ստամբուլում մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց զույգի դեմ ավազակային հարձակում իրականացրած 3 հայաստանցիների նկատմամբ ցմահ ազատազրկան որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը Արթուր Այվազյանին, Արամ Հովհաննիսյանին ու Սերգե Միքաելյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանություն իրականացնելու մեջ եւ նրանց դատապարտել զմահ ազատազրկման։
Նույն գործով անցնող 9 մեղադրյալների նկատմամբ դատարանը ապացույցների անբավարար լինելու պատճառով արդարացման վճիռ է կայացրել։
Հիշեցնենք, որ 2016–ի փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։
Դեպքի հետ կապված ձերբակալվել էին 12 կասկածյալ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Շիշլիում ապրող 85-ամյա Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Այլա Դեմիրջիի տանը որպես հավաքարար աշխատող հայաստանցի կինը զանգահարել է Հայաստանում գտնվող իր բարեկամներին՝ հայտնելով, որ հիշյալ տանը մեծ քանակությամբ զարդեր ու գումար կան։ Հենց հավաքարարն էլ կազմակերպել է ավազակային հարձակում իրականացնողների մուտքը տարեց հայ ամուսինների բնակարան։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են