Կոնաշենկով․ Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ
Ռուսաստանի բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։
«Ոչնչացված օբյեկտների թվում են՝ 14 ռազմական օդանավակայան, 19 հրամանատարական կետ, Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային 24 համալիր եւ «Օսա», 48 ռադիոլոկացիոն կայան։ Խփվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել է 87 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 28 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 118 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է Կոնաշենկովը։
«ՌԴ ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմանավակ»,- հավելել է նա։
ՌԴ զինված ուժերը գիշերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների ուղղությամբ ծովային եւ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռներով, ասել է Կոնաշենկովը՝ ընդգծելով, որ «կրակը ուղղված է միայն ռազմական ենթակառուցվածքներին»
Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։


















































Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ
Կիևում հզոր պայթյուններ են գրանցվել
Կիևում պայթյուններ են, Ուկրաինայում՝ օդային տագնապ
Արեստովիչը խոստովանել է, որ ստել է ուկրաինացիներին ռազմաճակատներում տիրող իրավիճակի մասին
ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա ուղիղ բախման կհանգեցնի ՌԴ-ի և դաշինքի միջև. Լավրով
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել