«Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել». դատավոր Ռշտունի
ԲԴԽ-ում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդության քննության հարցուպատասխանի փուլն է։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։
Ըստ դատավորի՝ կան քրեական գործեր, որոնք հնարավոր են հետազոտել 1 օրում, եւ կան գործեր, որոնք, ըստ Ռշտունու, կարող են 10 անգամ հետազոտվել.
«Հանձնման գործերից մեկը օրինակ՝ կայացել են 6-7 դատական նիստեր, որոնք մյուս դատավորները հնարավորություն չեն ունեցել ավարտելու։ Այսինքն՝ ես գտել եմ, որ 2 ամիս պահելուց այդ դեպքում ողջամիտ ժամկետի խախտում կլինի, քանի որ 2 ամսում ես որեւէ գործողություն չէի կատարի։ Ես կլինեի առաջին նիստին, թե այլ դատավոր, դա հավասար էր, որովհետեւ դա առաջին դատական նիստն էր։ Քիչ էր մնում ասվեր՝ Ռշտունին գործերը ցրել է իր վրայից ու գնացել. այսինքն՝ ասեց, բայց թաքնված ձեւով»։
Նշենք՝ նախարարության ներկայացուցիչներն ասել էին, թե նույն ժամանակահատվածում դատավոր Ռշտունին ունեցել է մեկ գործ, այլ դատավորների վարույթում՝ 30 գործ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...