Որ ըմպելիքներն են օգնում կանխել թրոմբոզը
Կակաո
Մանկության տարիների սիրելի ընպելիքը շատ օգտակար է մեծահասակների համար։ Օրինակ, հակաօքսիդանտների առատության շնորհիվ կակաոն օգնում է նվազեցնել ոչ միայն խոլեստերինի մակարդակը, այլեւ ջրիկացնում է արյունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կակաոն բարելավում է ուղեղի աշխատանքը, քանի որ սննդային միացությունների հետ թթվածինն արագ հասնում է նեյրոններին, ցուցաբերում է հակաշաքարախտային եւ հակաբակտերիալ ազդեցություն, կանխում է թրոմբոզի ձեւավորումը, օգնում է բարձր ճնշման դեպքում, պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիումի տարրեր, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդիչ միացությունների լայն տեսականի։ Դրանք իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը, նվազեցնում են օրգանիզմի բորբոքումները եւ պահպանում են անոթների նորմալ վիճակը։
Սեւ հաղարջի թուրմ
Այս մրգի տերեւները պարունակում են սալիցատներ, իսկ սեւ հաղարջի տերեւների թուրմը նպաստում է արյան ջրիկացմանը եւ պաշտպանում է թրոմբի առաջացումից։
Մասուրի հատապտուղների թուրմ
Սկզբի համար անհրաժեշտ է խառնել մասուրի պտուղները, դրանք լցնել թերմոսի մեջ, ապա ավելացնել տաք ջուր, թողնել 12 ժամ: Մասուրի մեջ պարունակվող օգտակար նյութերը դրանից հրաշալի իմունոստիմուլյատիվ, մանրէասպան, հակաբորբոքային միջոց են դարձնում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է