Եկել եմ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցը. Փայլանը՝ Հայաստան այցի մասին
Հայաստան եմ եկել՝ քննարկելու իշխանությունների հետ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Պետք չէ սպասել, որ մի լավ օր է գալու եւ խոսելու ենք այս մասին, պայմանները վատթարանում են եւ ամեն օր ավելի են վատանում, պետք է ճանապարհներ գտնել հարցերին լուծում տալու: Ես Հայաստան եմ եկել, հանդիպումներ եմ ունեցել վարչապետի, նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Գիտեմ՝ շատ դժվար է, բայց պետք է ջանքեր թափել այդ ուղղությամբ»,- ասաց Կարո Փայլանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ