Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու

Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։
Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։

Այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը հնարավորություն է տալու միայն մեղավորներ նշանակել և ինքնաիդուլգենցիայի կեղծ թուղթ հանել այլոց համար։ Սա լինելու է մի պրոցես, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ու´մ ուզի, ե´րբ ուզի, ո´ր պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում ու փոխատեղումներ անի։ Միամտություն է կարծել, թե Անվտանգության Խորհրդի անդամները, ԱԱԾ կամ ՊՆ գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գալու են և երդվեն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Այս հանձնաժողովում միակ «ասողը» լինելու է Նիկոլը. նա կարող է անգամ ասել, որ պատերազմ չի եղել, ու հետևաբար՝ պարտություն չի եղել, և հանձնաժողովը հաստատելու է դա։

Մեր կազմակերպության տեսակետը հրապարակվել է շատ ամիսներ առաջ՝ նախքան խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո։
Մենք նշել էինք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իշխանությանը չհաջողվի իր ձեռնասուն հանձնաժողովը ստեղծել։ Որպես իշխանական հանձնաժողովի այլընտրանք՝ պատերազմի քննության թեմային պետք էր տալ հանրային լայն պրոցեսի կարգավիճակ։ Դա հնարավոր է անել նաև այսօր՝ ամեն կերպ ձգտելով, որ հասարակությունը սկսի ինքն իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս թուրքական անօդաչուները հայտնվեցին Հայաստանի տարածքում, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Հանրային քննիչ հանձնաժողով պետք էր և պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար, և այն պետք է լինի լրիվ այլ բովանդակության՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու և մենք չենք կարողանալու տեր կանգնել մեր ապագային։

Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս՝ նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։

Պետք է գտնել աշխատանքային այլ ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։ Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։

Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործիք, որը կարելի է օգտագործել՝ ինչպես ուզեն։ Իշխանությունը այն կտանի իր ցանկալի հունով, անել կտա իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները։

Իսկ խորքային հարցերը կմնան անպատասխան, ինչպես՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։ Առանց ճակատագրական հարցերի պարզաբանման՝ Հայաստանը որպես պետություն չի ունենալու հեռանկար։

Կան այլ կոնկրետ հարցեր ևս.

1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։

2. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխված եղել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։

3. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Կան բազմաթիվ այլ՝ կոնկրետ մասնագիտական հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք, այս անվստահության մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում դրանց քննարկումը. իհարկե՝ ոչ։

Այլընտրանքային նախագծեր խումբ