Հայաստանում ոչ մի պետական մարմին այդպես էլ չարձագանքեց «Շուշիի հռչակագրի» վավերացմանը
Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրեցին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Այն ամբողջովին հակահայկական բնույթ ունի եւ վերջերս վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից։ Այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Այդ հռչակագրի համաձայն, ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանը պետք է ընդունի «Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու փաստը», հրաժարվի պետական մակարդակով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ցանկությունից՝ հարցը ներկայացնելով պատմաբանների քննարկմանը։
«Դա մեզ համար անընդունելի է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավականին ադեկվատ արձագանքեց այս հռչակագրին, բայց ոչ մի այլ պետական մարմին, նույնիսկ՝ խորհրդարանական մակարդակով, չարձագանքեց հռչակագրի վավերացմանը»,- ընդգծեց Թեւանյանը՝ տարակուսանք հայտնելով։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ