Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Մենք մեր մասին

Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։
Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։ Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ:

Երկրի ներքին զարգացման օրակարգը

Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։ Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։

Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։ Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։

Երրորդ` ակնհայտ է դառնում, որ հասարակության առաջնահերթությունները և իշխանությունների ներքին օրակարգը չեն համընկնում։ Այսօր մարդկանց ավելի շատ մտահոգում են սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման ու անվտանգության խնդիրները, բայց ոչ նախկինների դեմ պայքարը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, ոչ սահմանադրական բարեփոխումներն ու համայնքներում ղեկավարների փոփոխությունը։ Ցավոք, համաճարակի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի միջոցները բնակչության առաջնահերթությունների թվում չեն նույնպես։

Ընդ որում, ընդդիմության օրակարգը ևս ամբողջությամբ չի բավարարում առկա հանրային կարիքները։ Այս առումով շարունակում է արդիական մնալ հարցը՝ ի՞նչ գաղափարներով ու առաջնահերթություններով են առաջնորդվում քաղաքական գործիչները։ Պետք է հասկանալ, թե ինչպես է բնակչության արձանագրված դժգոհությունը գների ու սակագների բարձրացումից, նոր սահմանափակող միջոցների ներդրումը նպաստում բողոքի պատրաստ ընտրազանգվածի ձևավորմանը։ Ակնհայտ է նաև, որ բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում ընդդիմության նախաձեռնությունները, որոնք կրում են զուտ քաղաքական բնույթ և չեն ազդում մարդկանց առօրյա բարեկեցության վրա։ Դա երեւում է նաեւ Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակի գնահատականից։

Չորրորդ՝ հինգ հիմնական խնդիրների շարքում սոցիոլոգներն արձանագրել են, որ բնակչությանը մտահոգում են սահմանների և տարածքների պաշտպանության խնդիրները, անվտանգության խնդիրը։ Հարցումից պարզ չի դառնում, թե ինչ բովանդակություն է ներդրված այս խնդիրների մեջ, արդյոք դրանք ասոցացվում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ընկալվում է որպես անվտանգություն, ի՞նչ ենթատեքստում է այդ խնդիրը Արցախի ապագայի համատեքստում: Ի դեպ, 2021 թվականի առաջին հարցումների համեմատ ռազմագերիների վերադարձի թեմայի արդիականությունը զգալիորեն նվազել է։

Հինգերորդ` փաստորեն, եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի բնակչությունն այսօր ապրում է ոչ թե դրական ակնկալիքներով ու ձգտումներով, այլ իր բարեկեցության ու անվտանգության համար մտահոգություններով ու վախերով։

Վերաբերմունքը իշխանության ինստիտուտների եվ կառավարման մարմինների նկատմամբ

Նախ` բոլոր վերջին 4 հարցումները ցույց են տալիս, որ ձևավորվել են կայուն հինգ պետական ինստիտուտներ և կառավարման մարմիններ, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակն ամենաբարձրն է։ Մինչև վերջին հարցումը դրանք էին՝ բանակը, օմբուդսմենը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և վարչապետի գրասենյակը։ Վերջին հարցման արդյունքներով՝ վարչապետի գրասենյակի փոխարեն առաջին հնգյակում է հայտնվել ԿԸՀ-ն, իսկ վեցերորդ տեղում՝ անվտանգության մարմինները։ Վարչապետի աշխատակազմը միայն յոթերորդն է։ Այս ցուցանիշը նույնպես օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը որպես երկրի հինգ կարևոր խնդիրներից մեկը։

Առաջին հնգյակում ԿԸՀ հայտնվելը կարելի է բացատրել միայն ակտիվ ընտրական սեզոնով՝ խորհրդարանական արտահերթ և ՏԻՄ ընտրություններով։ Միաժամանակ, հետաքրքիր է, որ ԿԸՀ ղեկավարը նախկին իշխանությունների օրոք նշանակված Տիգրան Մուկուչյանն է։

Երկրորդ` ափսոսանքով պետք է նշել, որ պետության երկու առանցքային ինստիտուտները՝ խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում։ Նշենք, որ նրանք 2021 թվականի ընթացքում մշտապես բացակայում են հիմնական հնգյակից, և այս միտումը չի փոխվել: Ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը չի տեսնում այս երկու ինստիտուտները որպես այնպիսիք, որոնք կարող են ազդել ընթացիկ գործընթացների վրա կամ իրական փոփոխություններ մտցնել իրենց առօրյա կյանքում։ Հարցման տվյալները հաստատում են իմ վերջին ենթադրությունները, որ Ազգային ժողովի՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, դերն ու նշանակությունը ընդհանուր առմամբ հասկանալի չէ, և նրա հեղինակությունը շարունակում է նվազել, ինչը աղետալի է խորհրդարանական հանրապետության համար։ Այս երևույթը նաև հետևանք է այն միտումի, երբ երկրում հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները և առանցքային որոշումների ընդունումը կենտրոնացած են մեկ տեղում և կախված են մեկ կենտրոնից։

Երրորդ` երկու հաստատություններ վերջերս հայտնվել են արձանագրված բարձր վարկանիշի անկման վտանգի տակ՝ օմբուդսմենը և տեղական իշխանությունները։ Դա են վկայում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, խոշորացված համայնքներում ընթացող հետընտրական մարտերը, ինչպես նաև մեծամասնության կողմից ընտրված նոր օմբուդսմենի ոչ այնքան վառ անձնավորությունը։ Հասարակական կարծիքի և տրամադրությունների ձևավորման վրա այդ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու ցանկությունը տրամաբանորեն տեղավորվում է երկրում իշխանության կենտրոնացման քաղաքականության մեջ։

Չորրորդ՝ բնակչության շրջանում բարձր վստահություն վայելող պետական մարմինների թվում, չնայած տեղեկատվական դաշտում մշտական ներկայությանը, չկան կարևոր իրավապահ մարմիններ՝ դատախազությունը և քննչական մարմինները։ Սա կարող է վկայել կայուն իմունիտետի ձևավորման կամ բնակչության շրջանում այնպիսի թեմաների նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին, ինչպիսիք են մշտական ձերբակալությունները և նախկինների դեմ պայքարը, ինչպես նաև անվստահությունը այս համակարգերի նկատմամբ ընդհանրապես՝ որպես քաղաքականապես կախյալ ինստիտուտների նկատմամբ։ Ոստիկանությունը մշտապես իր տեղն է զբաղեցնում առաջին հնգյակում, որը պետք է լրացուցիչ սոցիալ-հոգեբանական բացատրություն ունենա, քանի որ չի նվազում հանցավորության մակարդակը և չի ամրապնդվում հասարակական անվտանգությունը:

Հինգերորդ` իշխանությունների վարկանիշի անկումը, ինչպես նաև ներկա ձևաչափով խորհրդարանի հանրային կարևորումը որպես լուրջ քաղաքական դիսկուրսի և էական որոշումների ընդունման հիմնական հարթակի բացակայությունը, հանգեցնում է նրան, որ սկսվում է երրորդ ուժի ինտենսիվ որոնումը և մեծանում է արտախորհրդարանական պայքարի ներուժը։ Ուսումնասիրության ուղղակի և անուղղակի ցուցանիշները վկայում են իշխանության կենտրոնացվածության մասին, ինչը լիբերալ արժեքներից ու ժողովրդավարական կանոններից ու նորմերից շեղման հիմնական նշանն է։

Ամփոփում

Ազատական արժեքների և ժողովրդավարական համակարգերի ճգնաժամը, ըստ արևմտյան շատ հետազոտողների, անխուսափելիորեն հանգեցնում է ավտորիտարիզմի առաջացմանը: Ահա մի հատված լեհ հետազոտող Եժի Վյատրայի հոդվածից՝ նվիրված 21-րդ դարում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամին. «Նոր ավտորիտարիզմի էությունը ոչ թե քաղաքացիներին զրկելն է՝ որոշել, թե ով պետք է կառավարի երկիրը, այլ ստեղծել մաքսիմում կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած կլինի մեկ իշխող կենտրոնում։ Այս կենտրոնն առավել հաճախ ներկայացված է իշխող կուսակցության ղեկավարությամբ կամ պարզապես առաջնորդով և նրա մերձավոր շրջապատով։ Իշխանության կենտրոնացումն առաջին հերթին նշանակում է.

1) պետական իշխանության և վարչակազմի լիակատար ենթակայություն իշխող կենտրոնի կամքին, ինչը նրանց զրկում է անկախ քաղաքական դերից և դարձնում տեխնիկական գործիք իրական իշխանություն ունեցող մարդկանց ձեռքում.

2) խորհրդարանի մարգինալացումը, որտեղ քաղաքական բանավեճերը սահմանափակ են, իսկ ընդդիմության ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա նվազագույնի է հասցվում.

3) պետական լրատվամիջոցների ամբողջական ենթակարկվելը իշխող քաղաքական կենտրոնին, նրանց ինքնավարության վերացումը և դրանից բխող մանիպուլիացիաները լրատվամիջոցների հետ (միևնույն ժամանակ դա ենթադրում է ակտիվ գործողություններ ոչ պետական լրատվամիջոցների համար անուղղակի կախվածության պայմաններ ստեղծելու կամ դրանց մարգինալացնելու համար).

4) դատախազության լիակատար կախվածությունը քաղաքական գործոնից և այդ գործոնով պայմանավորված նաև դատարանների անկախության տարբեր տեսակի սահմանափակումները.

5) պետական կառավարման մարմինների բարձր և միջին պաշտոնների թեկնածուների համար, այդ թվում՝ զինված ուժերի և ներքին գործերի համակարգերում, քաղաքական չափանիշների լայն տարածում։

Որքան այս նպատակները լիարժեքորեն իրագործվեն, այնքան ավտորիտար համակարգը ավելի միահեծան է դառնում, և դրանով իսկ խորանում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը»։ 

Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եվ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ