Օմիկրոնի 6 մաշկային ախտանշան
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդիկ սկսել են ավելի հաճախ մաշկային ախտանշաններ ունենալ։ Այս մասին տեղեկացնում են բրիտանացի համաճարակաբանները՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորի գլխավորությամբ, որոնք հետազոտում են կորոնավիրուսային վարակի բազմազան նշանները ZOE Covid Study նախագծի շրջանակում։
Մասնագետների խոսքով՝ օմիկրոն շտամի ախտանշանները հաճախ նման են շնչուղիների սուր վիրուսային վարակների դրսեւորումներին, բայց դրանք իրենց առանձնահատկություններն ունեն։
Մասնագետները նաեւ նշել են օմիկրոնի վեց հիմնական նշանների մասին, որոնք կարելի է որոշել մաշկի վիճակով։
Նախ՝ պացիենտների մոտ կարող են նկատվել ոտքերի այսպես կոչված «քովիդային մատներ»։ Դրանք կարող են փոխել գույնը՝ դառնալով կարմիր կամ մանուշակագույն, ինչպես նաեւ կարող են քոր գալ, հնարավոր է նաեւ ցանի առաջացում։
Վարակի առկայության մասին կարող են վկայել ճաքած կամ բորբոքված շուրթերը։ Հատկապես պետք է անհանգստանալ, երբ դրանք կապույտ կամ գունատ-գորշ երանգ են ստանում, դա վկայում է շնչառական համակարգի ախտահարման մասին։
Բացի այդ, մաշկի վրա կարող են առաջանալ ցան կամ բծեր, որոնք քոր կառաջացնեն։ Օմիկրոնի առկայության դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ նաեւ քրտնարտադրության հետ կապված մաշկի բորբոքում հիշեցնող նշաններ, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ մարդն ուժեղ քրտնարտադրություն է ունենում, եւ քրտինքը դանդաղ է գոլորշանում։ Կարող են առաջանալ նաեւ նշաններ, որոնք նման են եղնջատենդին։ Ի վերջո, մաշկային ախտանշանները կարող են նման լինել ցրտահարվելուն (ուռուցիկ կարմիր ցավոտ բծեր)։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է