Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողին դատապարտել են 9 տարվա ազատազրկման
Ադրբեջանի Շեքիի շրջանի ծանր հանցագործությունների դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող, ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլչին Իսմաիլիին, ում մեղադրում են կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և սպառնալիքի միջոցով գումար կորզելու փորձի համար, գրում է ադրբեջանական minval.az գործակալությունը:
Դատապարտված լրագրողի փաստաբաններն արդեն հայտնել են, որ կբողոքարկեն վճիռը:
Հայտնի է, որ տուժող կողմը՝ Իսմայիլի շրջանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի ղեկավար Ազեր Աբբասովը պնդել էր, թե լրագրողը սպառնալիքի միջոցով փորձել է գումար կորզել իրենից, ինչից հետո Աբբասովը դիմել է Պետանվտանգության ծառայություն, որի աշխատակիցները ձերբակալել են լրագրողին:
Մինչդեռ պատասխանող կողմը պնդում է, որ գումարը լրագրողը վերցրել է պաշտոնյայից պարտքով:
Նշենք, որ դատապարտված լրագրողը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ