Արտակ Դավթյանը և Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվե՞լ
Հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել է, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:
168.am-ը գրել էր, որ հունվարի 28-ին «Դվին» հյուրանոցային համալիրում իշխանությունները պատրաստվում են ճոխ նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը:
Պաշտպանության նախարարությունից լինելու էր ղեկավար կազմը, նաև ԳՇ պետը:
Պարզվում է՝ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանի մոտ, որը երեկ չէր ներկայացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված կոլեգիայի նիստին:
Սակայն խնդիրն այն է, որ 168.am-ի տեղեկություններով, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՊՆ Սուրեն Պապիկյանի մոտ, որը երեկ առանց դիմակի գերատեսչական պարգևներ էր հանձնում զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին:
Մինչդեռ անցած շաբաթ կառավարությունը որոշում էր ընդունել, որ արձակուրդ կստանան միայն պատվաստված զինծառայողները:
Մի կողմ թողնենք, որ զինծառայողները չեն կարող դուրս գալ և գնալ պատվաստվել, այսինքն՝ դա պետք է պատշաճ կազմակերպվի, այս դեպքում հարց է՝ որևէ պատասխանատվություն չպե՞տք է կրեն ՊՆ ղեկավարները, որոնք շփվել են զինծառայողների հետ և գուցե վարակել:
Հավելենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին, թերևս, տեղին է հիշեցնել նաև համաճարակով պայմանանավորված արտակարգ դրության օրերին նրա որդու հարսանիքը, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց ԳՇ պետի պաշտոնից:
ԳՇ պետը, ըստ էության, շատ հանգիստ կարող էր հրաժարվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից՝ հիշեցնելով և՛ այս դեպքը, և՛ այն, որ մի քանի օրից բանակի տոնն է, և պետք է անցանկալի դեպքերից խուսափել՝ վտանգի տակ չդնելով նաև զորքին: Չի արվել, և ունենք այն, ինչ ունենք:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)