Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին
Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին։
Ավելի վաղը Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ էին նախապատրաստել, որն ուրվագծում էր երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։
Իրանի նախագահի ՌԴ կատարած այցի շրջանակներում էլ հայտարարվեց Իրանին տրամադրվելիք 5 մլրդ վարկի մասին։
Պաշտոնապես նշվում է, որ այդ գումարի մի մեծ հատված հատկացվելու է ռուսական ՍՈՒ-35-ի մատակարարումներին։
Ենթադրելի է, որ վարկի մյուս մասը ևս Իրանը կծախսվի ռազմական նոր ձեռքբերումների համար։
Իրանն ու Ռուսաստանը անմիջական, իսկ Չինաստանն անուղղակի ձևով մեծ ազդեցություն ունեն Հարավային կովկասում ընթացող գործընթացների վրա և առաջին հերթին զսպող դեր Թուրքիայի աճող հավակնությունների նկատմամբ։
Ընդ որում՝ Թուրքիայի ախորժակը շատ վաղուց Հարավային կովկասով չի սահմանափակվում և Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը ամենատարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը ճնշելու ընդհանուր շահեր ունեն։
Հասկանալի է, որ եռյակի խորացող և առարկայական դրսևորվող համագործակցությունն անմիջականորեն կապված է Արևմուտքի ակտիվացող քաղաքականության հետ և ազդեցության ագրեսիվ պայքարը տարբեր տարածաշրջաններում շարունակվում է։
Սա ենթադրում է նոր դաշինքներ, հարաբերությունների վերանայումներ, քաղաքական խմբագրումներ և, իհարկե, նոր լարվածություն ողջ աշխարհում։
Իմաստ չկա ասելու, թե հատկապես Թուրքիա-Ադրբեջան նոր արկածախնդրությանը կամ հնարավոր ագրեսիային դիմակայելու համար, ինչ գործակցության կարևոր ճակատ կա Հայաստանի համար՝ աշխատելու ՌԴ-Իրան-Չինաստան եռյակի հետ, որովհետև ՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է և ըստ այդմ՝ կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին միայն նոր ճգնաժամ և ողբերգություն է բերելու։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր