Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների ու որպես հետևանք հազարավոր մարդկային զոհերի ու տարածքային կորուստների ֆոնին, իշխանության տարբեր դեմքեր պնդում են, թե իրենք բարեփոխումներ են անում, իրավիճակ փոխում:
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում:
Ի դեպ, ինքը` Փաշինյանը, խոստովանում է, որ տապալել են անվտանգության ոլորտում իրենց հանձնառությունները, ինչի մասին խոսել է և´ Տեղ գյուղի իրադարձություններից օրերին, և´ հետպատերազմյան ժամանակահատվածում բազում կորուստներից հետո:
Դրան զուգահեռ, իշխանության քարոզչամեքենան անհույս ճիգեր է գործադրում մարդկանց համոզելու, որ իրականում անվտանգության համակարգը արդյունավետ գործում է, իսկ այն մարդիկ` փորձագետները, քաղաքական կամ հասարակական գործիչները, սահմանամերձ համայնքների բնակիչները, ովքեր խոսում են անվտանգային խնդիրների մասին, իրենք են մեղավոր, իրենք են միայն խոսում երկրի խոցելիության մասին, իսկ իրականում կյանքը հրաշալի է:
Քարոզչական միջոցները բացառապես ներիշխանական ճակատում կիրառող իշխանությունն այդպես էլ չգիտակցեց կամ ձև է տալիս, թե չի գիտակցում, որ ադրբեջանական ցանկացած հարձակումից առաջ, ադրբեջանցիները խորը ուսումնասիրում են սահմանագծի տարբեր հատվածներ, փորձում գտնել խոցելի ուղղություններ ու հարվածել:
Խոցելի տեղերը նվազագույնին հասցնելու և անվտանգային համակարգն իր գծերի վրա դնելու փոխարեն վարչական ողջ ռեսուրսը դրած է իշխանությանն արդարացնելու և իշխանության քննադատներին տարբեր միջոցներով լռեցնելու վրա` մեկի վրա հոդված գրելով, մեկի նկատմամբ քրեական գործ սարքելով, երրորդին ահաբեկելով կամ բռնությամբ սպառնալով:
Իրենք էլ հո գիտեն, որ իշխանության ու նրա առանձին դեմքերի մասով իրավապահ համակարգը կույր է և խուլ, իսկ մահակը նախատեսված է բացառապես ընդդիմախոսների համար»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով․ Տիգրան Աբրահամյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...