ԵՄ-ի հետ մաքսատուրքերի ազատականացում չի լինի ԵԱՏՄ-ի պատճառով (տեսանյութ)
Նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ չի լինի. «Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն, հիշեցնեմ, որ Հայաստանն օգտվում է GSP+-ի համակարգի արտոնություններից»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
«Եվրոպան Հայաստանում» ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսին մասնակցող եվրոպացի պաշտոնյաները վստահեցնում են, նոր համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսի զարգացման համար. «Պայմանագիրը հնարավորություն կտա ավելի հեշտացնել հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը դեպի ԵՄ երկրներ։ Պայմանագրի նպատակներից մեկն է՝ բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, ինչպես նաև՝ արտահանման շուկան: Մենք այս պայմանագրով նախատեսում ենք նաեւ ստեղծել մի մարմին, որը կզբաղվի մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար, և չպետք է լինեն խաղի այլ կանոններ»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ