Քրիստինե Գրիգորյանին զգուշացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը զայրացած տոնով զանգելու է, նա վստահեցրեց՝ այդ զանգերին սիրալիր կարձագանքի, բայց կանի իր գործը
Այսօր «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպում ունեցան Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հետ:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ իրենց գործընկերներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը ապօրինի կալանավորված են եղել, քանի որ կա ՍԴ որոշումը պատգամավորի անձեռնմխելիության մասին. «Ես չեմ հիշում, որ դուք հրապարակային դատապարտած լինեիք այդ երեւույթը, չե՞ք կարեւորել, թե՞ այդ պահին ձեր պաշտոնից ելնելով՝ չեք կարողացել բարձրաձայնել»:
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ անձանց ընտրական իրավունքի երաշխավորման տեսակետից՝ ընտրված անձի նկատմամբ որեւէ քրեական հետապնդում պետք է առնվազն ընտրողների համար հասկանալի ու հիմնավորված լինի: Նա ասաց, որ չի բարձրաձայնել, քանի որ պաշտոնի բերումով չի առնչվել դրա հետ:
Գերիների եւ անօրինական ձեւով պահվող անձանց վերադարձի մասով նա ասաց, որ ՄԻՊ մանդատը թույլ է տալիս Կարմիր խաչի ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատել, փաստահավաք առաքելություն իրականացնել, զեկույցներ հրապարակել ու այդ գործիքակազմն ընտրվելու դեպքում օգտագործելու է նաեւ ինքը:
Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց. «Ես ձեզ չեմ ճանաչում, բայց շատ լավ եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտեմ, որ ինքը ձեզ հաճախ զանգելու է, կաշկանդված չե՞ք լինի իր զայրացած տոնային զանգերից: Գիտեմ, որ դա հաստատ լինելու է, կարո՞ղ եք դա հաղթահարել, ասել՝ պարոն Փաշինյան, ես ձեզ լսեցի, բայց իրավունք չունեք այս հարցում միջամտելու»:
Գրիգորյանը պատասխանեց. «Զանգելու հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ որեւէ քաղաքական ուժի՝ ես ունեմ բոլոր սահմանադրական երաշխիքները այդ զանգերին սիրալիր արձագանքելու, նրանց լսելու, բայց անելու իմ գործը»: Նա հորդորեց, որ եթե ինքը կողմնակալ լինի, որոշակի կաշկանդվածություն ունենա, թող իրեն քննադատեն:
aravot.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար