Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Հայաստան

Կփորձեն խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը՝ Ալիևի պես կապիտուլյանտին հավերժացնելու համար. Էլբակյան

Ե՛վ 2022 թվականի ղազախական իրադարձությունները, և՛ Հայաստանում 2008 և 2018 թվականին տեղի ունեցած զանգվածային խռովություններն իրար նման են նրանով, որ և՛ Ղազախստանում, և՛ Հայաստանում այդ իրադարձությունների հետևում կանգնած էին արտաքին ուժեր, ուստի այս օրերին ճիշտ են ինչպես այն մարդիկ, որոնք ի ցույց են դնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առավելությունը՝ առանց ՀԱՊԿ-ին դիմելու փողոցային խռովությունները կանխելու հարցում, և՛ այն մարդիկ, որոնք թիրախավորում են փողոցով իշխանության եկած, բայց փողոցը ճնշելու համար զորք ուղարկած կապիտուլյանտին, որովհետև, եթե 2018 թվականին նա խնդիր էր դրել իշխանության գալու, ապա հիմա ունի խնդիր՝ իշխանությունը պահելու, որի համար իմաստ էլ չուներ մանևրելու և Ղազախստան զորք չուղակելու։ Հայաստանի իշխանություններն այդ քայլով հույս են հայտնել, որ եթե Հայաստանում նման բան լինի, Ղազախստանն էլ այնժամ Հայաստանին կաջակցի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանում ընթացող իրադարձություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտելով.

«Հայաստանը զորք է ուղարկել Ղազախստան, որովհետև ասել են՝ կանեք, նրանք էլ արել են։ Իհարկե, կարող է հարցրել են՝ բա մեզ մոտ էլ եթե նման բան լինի, մեզ կաջակցե՞ք բացառապես մեր իշխանությունը պահելու համար, հարցրել են՝ բա եթե մենք հիմա պահում ենք Տոկաևին, եթե այդ խնդիրը մեր դռանը չոքի, կաջակցե՞ք։ Այս հարցերը գուցե տվել են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ՀԱՊԿ-ից ի՞նչ են պատասխանել այդ հարցերին»,- նկատեց քաղաքագետ էլբակյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը փողոցային ճնշմամբ իրեն իշխանությունից հեռացնելու վտանգը շատ լավ է զգում՝ աչքի առաջ ունենալով 2016 թվականի պատերազմն ու դրանից հետո ընթացած ներքաղաքական զարգացումները։

«Իրենք հո տեսե՞լ են 2016 թվականի ամբողջ փոթորիկը՝ պատերազմ, ահաբեկչություն, Կառավարության վերափոխում, երիտասարդացում, հետո տեսել են ընտրություններ, որոնք իրենք անգամ չեն վիճարկել, որից հետո ահա եկավ 2018 թվականը։ Այս իշխանության համար, թեկուզև արտաքին պարտքի հաշվին, կարողանում են աշխատավարձ տալ, բայց մեկ է՝ իրենց աչքը տեսել է ենթադրյալ խաղաղ վիճակին հաջորդող փոթորիկը: Դրանից են վախենում, ու իրենց էլ հայտնի չէ, թե ի՞նչ կհաջորդի Հայաստանում ընթացող զարգացումներին։ Հենց դրա համար է, որ կապիտուլյանտը դիտարկում է Սահմանադրության փոփոխության հարցը։ Ամենայն հավանականությամբ՝ փորձելու են խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը, որտեղ չկա նախագահի ժամկետի սահմանափակում, Ալիևը ամեն հինգ տարին մեկ կարող է վերընտրվել, իր իշխանությունը հավերժացնել, թեև չեմ կարծում, որ Արևմուտքի կողմից Փաշինյանին էլ կտրվի իշխանությունը հավերժացնելու քարտ բլանշ»,- ասաց Էլբակյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ այս համատեքստում պետք է նկատել, որ հակահայկական ցանկացած քաղաքական օրակարգ առաջ տանելու հարցում Հայաստանի գործող իշխանությունն ունի Թուրքիայի աջակցությունը, և պատահական չէ, որ, երբ Գլխավոր շտաբը մի խումբ սպաների ստորագրությամբ նախորդ տարի փետրվարին տարածեց հայտարարություն՝ կապիտուլյանտի հեռացման պահանջով, Թուրքիայի իշխանություններն այն շատ արագ դատապարտեցին:

«Գլխավոր շտաբի հայտարարությունն ամենաշատը դատապարտել է Թուրքիան։ Իսկ ո՞վ ասաց, որ նրանք այդ ժամանակ գործի չէին կարող անցնել Հայաստանում։ Երբ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ Օնիկ Գասպարյանի կողմից տանկերը չմտցվեցին Երևան, ես պատասխանում եմ՝ իսկ դուք բացառո՞ւմ եք, որ եթե Երևան տանկեր մտնեին, դրան չէր հաջորդելու Թուրքիայի կողմից գործողություն, չէ՞ որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հենց այդպես սկսվեց»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց Էլբակյանը, ապա կոչ արեց զինվել ողջամիտ համբերությամբ իշխանափոխություն իրականացնելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում