Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Տեսանյութեր

«Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը անարգանք է ցեղասպանության զոհերի, մեր պետականության նկատմամբ». Ալեքսանդր Հարությունյան

«Մենք Հայաստանում և ողջ աշխարհում այսօր ունենք իրավիճակ, երբ սահմանադրականությունը լուրջ մարտահրավերների հետ է առնչվում, և սահմանադրականության համար 1 թշնամի հենց պոպուլիզմ կոչվածն է, քանի որ սահմանադրականությունը ենթադրում է ոչ պոպուլյար, շատ հաճախ՝ լայն շերտերի համար տհաճ, բայց անհրաժեշտ որոշումների կայացում, մինչդեռ պոպուլիզմն իրենից ենթադրում է ականջահաճո թեզերի իրագործում, որոնք հաճախ շատ դժվար է իրագործել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը՝ նշելով, որ, ցավոք, ընդդիմադիր թեզերը ներթափանցել են նաև ընդդիմադիր դաշտի ուժերի հռետորաբանության մեջ:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Ալեքսանդր Հարությունյանն ասաց, որ ըստ էության սահմանադրական բարեփոխումները վիրահատական միջամտություն են:

«Այսինքն՝ մենք պետք է հասկանանք այդ վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Ինչ ուզում ես, դու գրի Սահմանադրության տեքստում, բայց եթե կորիզը չի փոխվում, Սահմանադրությունը նույն կերպով է շարունակում աշխատել: Մեր սահմանադրությունները շարունակում են ԽՍՀՄ ավտորիտար կառավարման մոդելը: Այդ առումով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն ես չեմ տեսնում, ներկա, գործող Սահմանադրության մեջ հստակեցումներ մտցնելու անհրաժեշտություն»,- ասաց սահմանադրագետը:

Խոսելով այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունն իրականում Թուրքիայի պահանջն է, որը հարաբերությունների կարգավորման նախապայմանների թվում Հայաստանի առջև դրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու հարցը, և դրա համար պետք է որ փոխվի մեր Սահմանադրության անկախության հռչակագրի մասը, Ալեքսանդր Հարությունյանն ասաց՝ առհասարակ հարևանների հետ հարաբերությունների բարելավումն իմպերատիվ պահանջ է ցանկացած պետության համար:

«Ես չեմ խոսում Ադրբեջանի մասին, քանի որ իմ գնահատմամբ՝ այնտեղ ոչ մի երկխոսություն հնարավոր չէ: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում հնարավոր է, սակայն թույլի դիրքից բանակցողը միշտ ավելի շատ է կորցնում, քան մինչ այդ բանակցությունները»,- ասաց սահմանադրագետը:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն անընդունելի թեզ է:

«Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն անարգանք է ցեղասպանության զոհերի հանդեպ, անարգանք է մեր պետականության նկատմամբ, բոլոր նրանց հանդեպ, ովքեր արյան գնով կայացրել են մեր պետականությունը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Ըստ նրա՝ մենք պետք է ճիշտ գնահատենք մեր և հակառակորդի ներուժը, որովհետև պետք է հասկանալ՝ Թուրքիան, եթե նկատի ունենաք նաև Օսմանյան կայսրությունը, որը նախորդել է այսօրվա Թուրքիային, Բյուզանդիայից հետո ամենաերկար գոյատևած պետությունն է, այսինքն՝ պետականության լուրջ հիմքեր ունեցող պետություն է հակառակ կողմում:

«Մենք ևս պետք է փորձենք էլ ավելի զարգացնել մեր պետականության բնազդը, որն օբյեկտիվ պատճառներով կորել էր, և հիմա պետք է վերագտնենք»,- ասաց սահմանադրագետը:

Մանրամասները՝ տեսանյութում