Ադրբեջանը զինվում է, Հայաստանը նստած սպասում է՝ Ռուսաստանից ի՞նչ զենք կուղարկեն.սա ողբերգություն է (տեսանյութ)
Շատ անմխիթար և ողբերգական վիճակ է, Հայաստանն իր անվտանգային հույսը դրել է Ռուսաստանի վրա, նստած սպասում են՝ Ռուսաստանից ի՞նչ զենք են ուղարկելու: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը.
Փորձագետի արձանագրմամբ՝ բոլորը հասկանում են ԼՂ հակամարտության երկրորդ ռաունդ կա, իսկ Հայաստանը տարին գլորում է անիմաստ՝ առանց սպառազինություն ձեռք բերելու:
Վան Համբարձումյանը շեշտել է, որ Ադրբեջանն անցած տարի ահռելի քանակությամբ նոր սպառազինություն է ձեռք բերել, ընդ որում, ձեռք է բերել զենքեր, որոնցից երբեք չի ունեցել: «Ադրբեջանն 18 երկրից սպառազինություն է ձեռք բերել, նոր զորմաասեր բացել Արցախի օկուպացված շրջաններում, իսկ Հայաստանը սպասում է՝ թե Ռուսաստանն իր սպառազինությունից որպես բարեգործություն ի՞նչ է ուղարկելու: ՌԴ-ն իր Զինված ուժերին պատկանող սպառազնինության տարբեր տեսակներ երբեմն ուղարկում է Հայաստան, սա ադեկվատ չի, Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության բալանսը խախտվում է, եթե նորից պատերազմ լինի, այս բալանսը ջարդվելու է Հայաստանի գլխին »,-ասել է ռազմական փորձագետը և շեշտել, որ այս պահին բանակում գերկարևոր է դիպուկահարների առկայությունը, քանի որն 44-օրյա պատերազմում դիպուկահարները ստրատեգիական նշանակություն են ունեցել:
«Հայ դիպուկահարները զիջում են ադրբեջանցի դիպուկահարներին: Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարները հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործում: Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի համար հատկացված 200.000 դրամով կարելի էր գոնե ամենավտանգավոր ուղղություննների վրա զինված դիպուկահարներ կանգնեցնել»,-ասաց Համբարձումյանը:
Բանախոսի արձանագրմամբ՝ ՊՆ-ում բացի կրճատումներից բացի ուրիշ ոչինչ չի տեղի ունենում
«Մարդիկ նույնիսկ սպառազինություն չեն արդիականացնում, ոչինչ չեն անում, վերազինում չեն անում, նստում, սպասում են՝ ի՞նչ կուղարկեն իրենց Մոսկվայից»,-ասաց Վան Համբարձումյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...