Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Հայաստան

Ադրբեջանցիները հերոսների աճյունները փոխանցելիս տոպրակի մեջ դրել էին մի քանիսի զինգրույկները, բանկի քարտ. Ցորի տղաները մնացել էին առանց հրամանատարի (տեսանյութ)

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ Օհանյանը։ Որդու մարմինը գտնելու օրը Օհանյաններիտուն աղավնի է մտել ու յոթ օր պատշգամբից չի հեռացել։ Լուրը բարի չէր, բայց՝ Նարեկի հոգին ու սիրտը տուն էր վերադարձել։ Նարեկը տան փոքր զավակն էր։

Դպրոցն ավարտելուց հետո Նարեկը ծառայության զորակոչվեց։ Հետագա ծրագրերի մասին գրեթե չէր խուսում, ժպտալով միայն ասում էր՝ կյանքը ցույց կտա հետո ինչով կզբաղվի։ Սիրում էր սպորտը։ Մայրը որդունպատկերացնում էր բժշկի մասնագիտության մեջ՝ կեցվածքն էր այդպիսին, բայց Նարեկի հոբբինմեքենաներն էին։ Նարեկի եղբայրն էլ ապրիլյանի մասնակից էր, սակայն մոր սիրտը փոքր որդուն բանակճանապարհելիս ավելի անհանգիստ էր։

«Ասաց՝ կգնամ, կգամ, նոր կորոշեմ՝ ինչ եմ անելու։ Ինքը կարծես թե զգում էր, թե ինչ է իրեն սպասվում։Մեծ տղաս էլ է պատերազմ տեսել,ապրիլյանին է մասնակցել, իրեն ուրիշ ձև եմ ճանապարհել, բայցՆարեկին զգում էի, որ ուրիշ բան է լինելու։ Ասացի՝ արի հետաձգենք, ասաց, ավելի լավ է հիմա գնամ։ Ինքըընտրեց այն օրը, որ իր եղբայրն է գնացել՝ հուլիսի երկուսին։ Մարտական էր տրամադրված, չի վախեցել, չի խուսափել»,- «Փաստինֆո»-ին պատմել է Նարեկի մայրը՝ Ասյա Մանուկյանը։

Հուլիսի երկուսին Նարեկը ծառայության մեկնեց, 2,5 ամիս Ասկերանում անցկացրեց կարանտինն ուտեղափոխվեց Ցորի զորամաս՝ սեպտեմբերի երեքին։ Պատերազմից մեկ օր առաջ հարազատներըզորամասում որդուն այցելության էին գնացել ու զգացել՝ ինչ որ բան այն չէր։ Նարեկն անհանգիստ էր։Հետո են տեղեկացել՝ սեպտեմբերի 20-ից տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու։

«26-ի երեկոյան ինքը մեքենայի մեջ էր` մեզ հետ, զգում էի, որ լարված է։ Տեղյակ է եղել՝ մենք հետոիմացանք իր ընկերներից մեկից, որը փրկվել էր։ Եկավ պատմեց, որ ամսի 20-ից տեղեկացրել են, որ պատերազմ է լինելու։ Երբ լարվածություն էր զորամասի մոտ, մտածեցի ներսում գուցե վեճ է եղել, ինքըմինչև վերջին վայրկյանն էլ չասաց, որ թիվ մեկ հրաման է տրված եղել», - պատմել է մայրն` ավելացնելով, որ իրենց ասել էին, որ հաջորդ օրը առավոտյան գնան զորամաս ու թույլ կտան, որ որդին ժամը 10-ին դուրս գաու կկարողանան տանել: Լույսը չբացված հյուրանոցում էին, երբ պատերազմը սկսվեց, սկսեցին խփել։ Մենք հյուրանոցից տեսնում էինք ինչ է կատարվում զորամասում։

«Հենց էդ օրը բոլորին հանել են պոստեր։ Իրենք վազքի մեջ էին։ Տղաս որ զանգեց, ասաց, որ դիրքերիճանապարհին են, մենք տեսանք, ինչ հոսքով էին գնում, հրետանավորների մեքենաները ուրալներին կապածգնում էին։ Վայրկյանների ընթացքում է եղել՝ նախապես զենք զինամթերքով բարձած սպասում էին հրամանի։ Գիտեին երբ է լինելու պատերազմը, ուղղակի չգիտեին՝ ո՞ր ժամին, ո՞ր րոպեին, ո՞ր պահին էսկսվելու, բայց հաստատ գիտեին»,- նշել է տիկին Ասյան:

Ցորի զորամասի հրետանավորները պատերազմի թեժ կետերում են եղել՝ սկզբում Վազգենաշեն, հետոՋաբրայիլ, նենգ թշնամուն դիմակայել են անգամ Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում: Հադրութի միհատվածը թշնամու օկուպացնելուց հետո տղաները տեղայակվել էին Ջուվառլու կոչվող տարածքում, որտեղընկել են շրջափակման մեջ։ Մայրը խնդրել էր բջջային կապից չօգտվել՝ միայն մեկ բառ ասել ու անջատել։Նարեկի վերջին զանգը տիկին Ասյան այս պահի պես է հիշում։ Հոկտեմբերի 10-ն էր՝ 9.20 րոպե։ Նարեկնասաց՝ դու միայն աղոթի մամ։

Հաջորդ օրն էլ Նարեկը սիրելիին է զանգարել՝ խնդրել է չքնել, մինչև ինքը կզանգահարի։ Կեսգիշերից Նարեկից լուր չեղավ։ Ընտանիքի անդամները դիմել են բոլորին՝ Նարեկի մասին լուր իմանալու համար թակել են բոլոր դռները։ Ադրբեջանական տեսանյութերում Նարեկը չկար։ Հույս ունեին՝ գերության մեջ կլինի։ Հետո են իմացել՝ դիվերսիա է եղել, ցորի տղերքը, որ չեն հասցրել փրկվել միասին կռիվ են տվել մինչև վերջին շունչը։

«Մերոնք են, չկրակե՛ք» հրամանը ճակատագրական էր ցորի տղաների համար։ Չէին սպասում, որ թշնամին կհարձակվի, իսկ հրամանատարությունը սխալ տեղեկություններ կհաղորդի։ Թշնամին արդեն շատ մոտ էր՝ 400 մետր։ Տղաներն ստիպված մոտակա մարտերի են բռնվել, օգնություն խնդրել ու մնացել անօգնական, չեն հանձնվել ու չեն փախչել։

«Էդ րոպեին որ իրենք տեսել են՝ փրկություն չկա, հրաման են տվել՝ ոնց կարող են դուրս գան էնտեղից։ Այդ ժամանակ ուշ էր։ Ո՞նց կարող էին դուրս գալ, սնայպեր էր աշխատում։ Շտաբի պետը ու չորս զինվորսողալով հասցրել են իրենց մեքենան գցեն ու դուրս են եկել՝ մնացածը մնացել են մենակ՝ առանց որևէհրամանատարի ու սպայի, մենակ կռվել են, ոչ մեկ չի փրկվել։ Անգամ օգնություն են խնդրել՝ սպասեք, օգնություն կգա, բայց ոչ մի օգնություն չի եղել, որովհետև իմացել են, որ գնան, զոհվելու են՝ այդտեղթողնելով 18-20 տարեկան տղաներին»։

Պատերազմից մեկ տարի երկու ամիս հետո աճյուններն ու մասունքները ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։ Դեկտեմբերին լսեցին չարաբաստիկ լուրը՝ տղաներն էին։ ԴՆԹ փորձաքննությունները երկու անգամ են հաստատել՝ Նարեկն էր։ Ցորի տղաները մի դիրքում մինչև վերջ կռվել են, թշնամին նրանց մի փոսում էլ թաղեր էլ՝ չէր փոխանցելու աճյունները։ Երկարատեւ բանակցություններից հետո, ի վերջո, հերոսների մասունքները փոխանցվեցին, բայց մութ պատմության կծիկը մինչև վերջ այդպես էլ չի բացվել։

Որոնողական աշխատանքներին նաև հարազատներն են մասնակցել։ Ադրբեջանական կողմը թույլատրում էր ներկա գտնվել 30-40 րոպե։ Առաջին անգամ՝ աշխատանքները անարդյունք են եղել, երկրորդ անգամ մասունքներ են գտել՝ հողի տակ էին թաղել։ Երրորդ անգամ կրկին մասունքներ գտան՝ մոբի տղաներն էին։ 9 զինծառայողի հուղարկավորել էին, իսկ 11-ի մասին՝ տեղեկություն չկար մեկ տարուց ավելի։ Նոյեմբերին փոխանցած աճյունների ԴՆԹ փորձաքննության առաջին պատասխանը ստացել են դեկտեմբերի մեկին։

Եղբայրական կռիվ տվեցին Ցորի տղաները, եղբայրաբար զոհվեցին։ Երդվել էին՝ եթե ապրել, ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին։ Ցորի հերոսների հարազատներն էլ որդիների պես՝ միասին կռիվ տվեցին։ Որդիներին մեկ տարի ու երկու ամիս սպասելուց հետո նրանց միասնական էլ հրաժեշտ տվեցին։ Այդ օրը ևս աղավնիները ճախրում էին Եռաբլուրի երկնքում։