Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Քաղաքականություն

Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում 2021 թվականը, որն անցավ պատերազմից հետո ստեղծված ռազմաքաղաքական բարդ պայմաններում. դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող արտաքին սպառնալիքներին զուգահեռ ներքաղաքական ճգնաժամային կյանքը հագեցած էր բուռն գործընթացներով:

Եվ մենք՝ «Հայաստան» դաշինքը, խմբակցությունը, անցնելով խորհրդարան, գործադրեց օրենքով սահմանված իր բոլոր լծակները՝ մեր պետության անվտանգության վերաբերյալ հասարակությանը մտահոգող հրատապ հարցերը հնչեցնելու, պատասխաններ պահանջելու, գոյություն ունեցող խնդիրները լուծելու նպատակով:

Ճիշտ է, մեզ թույլ չտրվեց հասնել Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը և պետության բոլոր ռեսուրսներն օգտագործելով՝ հնարավորինս լուծել Արցախի առջև ծառացած մարտահրավերները. մինչև այսօր չունենք գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով. ցավոք, մեկ տարվա ընթացքում հանցավոր ամենաթողության պայմաններում չեն լուծվել նույնիսկ սահմանային անվտանգության հարցերը. բավականին լուրջ խնդիրներ կան բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում, և մեր ներկայացրած առաջարկությունները պարբերաբար չեն ընդունվում: Սակայն շարունակելու ենք հետևողական պայքարել՝ որպես գերակա խնդիր ունենալով Արցախյան հիմնահարցի արդար կարգավորումը, Հայաստանի սահմանների, ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության վերականգնումը, Արցախում, Հայաստանում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելը:

Ամանորի նախաշեմին շնորհավորելով և զորակցություն հայտնելով հանուն Հայրենիքի նահատակված մեր հերոսների, գերիների, անհայտ կորածների հարազատներին, ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված, հաշմանդամ դարձած մեր մարտիկներին, դիմելով ինձ հարազատ Հայկական բանակի՝ առաջին գծում կանգնած զինվորներին ու սպաներին և Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր մեր հաղթանակները կերտած նվիրյալներին, որոնք ծանրագույն պայմաններում համեստ և լուռ իրենց խնդիրն են կատարել ՝ բանակ ու պետություն կառուցելով, պաշտպանելով և այսօր էլ ի զորու են արժանի հակահարված տալ հակառակորդին, շնորհավորանքի խոսքս հղելով ողջ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝

մաղթում եմ, որպեսզի էլ ավելի գոտեպնդվենք մեզ ուղղված հարվածներից, լինենք միասնական և ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ հզոր, անպարտելի պատնեշ դառնալով մեր լինելիությանը, պետականությանը սպառնացող ուժերի դեմ՝ նոր հաղթանակներ կռենքՙ հաստատելով Արցախի, Հայաստանի արժանապատիվ ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին:

Ուժ, տոկունություն եմ մաղթում բոլորին և կամք, իմաստություն՝ Հայրենիքին հավատարիմ ծառայելու:

Հավերժ փա՛ռք այն քաջերին, ովքեր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերեցին»: