4 անուղղակի նշաններ, որոնք վկայում են խոլեստերինի բարձր մակարդակի մասին
Խոլեստերինի բարձր մակարդակն ակնհայտ ախտանշաններ չունի, սակայն կան 4 անուղղակի նշաններ, որոնցից կարելի է ենթադրել հնարավոր խնդրի մասին։ Այդ նշանների մասին խոսել է բրիտանացի բժիշկ Դեբորա Լին:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, առաջին նշանը եղջերաթաղանթի կորի վրա մոխրագույն կամ սպիտակավուն նստվածքներն են։ Սա բնական է 45 տարեկանից բարձր մարդկանց համար, սակայն երիտասարդների մոտ այս ախտանիշը կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին։
Երկրորդ նշանը մաշկի տակ ճարպի դեղնավուն նստվածքներն են՝ վերին եւ ստորին կոպերի ներքին կողմերում, ինչպես նաեւ քթի հատվածում։ Սովորաբար այդ նստվածքները սիմետրիկ են լինում: Երբեմն դրանք կարող են առաջանալ մատների, ծնկների, կրունկի ջլերի կամ ոտքերի ջլերի վրա:
Բարձր խոլեստերինի երրորդ նշանը ձեռքի դաստակների դեֆորմացիան է, որը կոչվում է Դյուպուիտրենի կոնտրակտուրա: Այդպիսի վիճակում նկատվում է մատնեմատի եւ ճկույթի ջլերի լարվածության աճ, ինչի հետ կապված՝ դրանք հնարավոր չի լինում ուղղել։ Այս խնդրին բախվում են նաեւ ծխող, ալկոհոլ օգտագործող կամ շաքարախտ ունեցող մարդիկ։
Չորրորդ նշանը վերջույթներում վատ շոշափվող զարկերակն է: Ստետոսկոպի միջոցով խցանված զարկերակներում բժիշկը կարող է աղմուկ լսել: Որոշ դեպքերում հնարավոր է նաեւ սրտում աղմուկ լինի։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է