Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Քաղաքականություն

Փաշինյանը հայկական կողմերի հետ բանակցելու փոխարեն ընտրել է «սալյամի կտրելը»․ Արթուր Մարտիրոսյան (տեսանյութ)

Այս իշխանությունների հետ ես նույնիսկ Հայաստանի ապագան լավ չեմ տեսնում, ուր մնաց Արցախի ապագան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բանակցային գործի մասնագետ, Բոստոնի CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը։

Նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը բանակցում է ներսում և դրսում, հայկական կողմերի՝ մեզ, հետ բանակցելու փոխարեն ընտրել է «սալյամի կտրելը»։

«Մեզ չեն ասում ինչի մասին են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Երբ Փաշինյանին հարց է տրվում՝ ինչ եք խոսել, օրինակ, Բրյուսելում Ալիևի հետ մենակ մնացած ժամանակ, պատասխանում է՝ նույնը, ինչ որ մինչև այդ։ Բայց մինչև ա՞յդ ինչ էր։ Մենք ուզում ենք իմանալ՝ ի՞նչ ես խոսել, ոչ թե նո՞ւյնը, թե՞ ոչ։ Այսինքն, իր համար շատ լավ ֆորմատ է գտել, երբ ինքը կարող է ցրել հարցերը, երկարացնել և ինքը քանի որ հասկանում է, և իրեն խորհուրդ տվողներն էլ հասկանում են, որ ինքը բանակցում է դրսում և նաև բանակցում է ներսում, այսինքն, «բանակցելու» տեղը ինքն ընտրել է մի այլ տեսակ՝ հայկական կողմերի՝ մեզ հետ, ներսում բանակցությունները վարում է հետևյալ կերպով, էդ կոչվում է «սալյամի կտրել», այսինքն ինչ-որ փոքր զիջում է անում այստեղ-այնտեղ դրսում, իսկ ներսում խոսում է ինչ-որ մեծ խաղաղության դարաշրջանի մասին, զարգացման մասին և այլն, որը տեղի չի ունենում, պարզ է, որ տեղի էլ չի ունենալու, որովհետև մյուս կողմը լավ հասկանալով, որ դու արդեն կախվածության մեջ ես իրենից, այսինքն, եթե դու ասում ես, որ քո զարգացումը կախված է լինելու ճանապարհների բացվել-չբացվելուց, ուրեմն իրենք կարող են օգտագործել այդ ժամանակի տարբերությունը և պահանջեն ավելի մեծ զիջումներ, քան դու պատրաստ ես անել․ դա է ամբողջ թուրքական խաղը»,-ասաց բանակցային գործի մասնագետը։

Արցախի մասին Արթուր Մարտիրոսյանն ասաց՝ Փաշինյանն ուզում է մեզ վերադարձնել 1988 թ, մի բան էլ ավելի՝ ինքն ադրբեջանական կողմի դիրքերից է խոսում։

«Այո, ոչ ոք չէր ժխտում, որ Լեռնային Ղարաբաղում նախկինում ապրող ադրբեջանցիները պետք է իրավունք ունենային վերադառնալու, եթե ցանկանան, բայց նա այդ տեխնիկական խնդիրը, որը զուտ տեխնիկական է, դարձրել է մի մեծ հարց՝ տեսեք, ձեզ չէին ասում դրա մասին, բայց ո՞նց պետք է այդ ամենը լիներ․ շատ պարզ, հեշտ հասարակ ձև կա՝ բացի ադրբեջանցիներից կային նաև հայեր, որոնք թե՛ Շահումյանի շրջանից, թե՛ Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանվել էին բռնի ուժով, պոգրոմներով, եթե դու բանակցում ես և մյուս կողմի այդ պահանջարկը ճանաչում ես, դու պետք է հավասարություն հաստատես, դա արդարության հիմքերից մեկն է բանակցություններում։ Եթե դուք այդ չափանիշն օգտագործում եք, եկեք այդ չափանիշն օգտագործենք նաև հայկական կողմի համար։ Եվ բանակցենք դրա շուրջ։ Այո, տեխնիկական խնդիր է, բանակցենք։ Բայց ինքը հիմա դա դարձրել է մի խնդիր, որն, իբր, անհնար է դարձնում Արցախի անկախ կարգավիճակը։ Ինչո՞ւ, որովհետև դա է պահանջը Թուրքիայի»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Նա համոզված է, որ եթե այսօր ճանաչենք դա, վաղն ասելու են՝ ադրբեջանցիները բնակվել են նաև Հայաստանում։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․