Հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը. Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը
Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ դեկտեմբերի 24–ին, Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ավագանու հարգելի՛ անդամներ,
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակից արձանագրում ենք մի քանի փաստեր.
1. ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին (չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում),
2. այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսած քրեա-իրավական ահաբեկչությունից, մինչեւ դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն,
3. օգտագործում եւ մինչեւ վերջ ստորացնում են ում պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի,
4. մեր աչքի առջեւ քաղաքական, մարդկային շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: Նրան որոշել են խայտառակել մինչեւ վերջ եւ անվերադարձ (надо позориться до конца):
Բայց մենք միեւնույն է՝ վանաձորցու որեւէ քվե չենք արժեզրկելու եւ տեր ենք կանգնելու մեր համաքաղաքացիների ու խոշորացված համայնքի բնակիչների ընտրությանը:
Աստված առաջ: Մենք չենք հուսահատվում եւ հավատով դեպի արդարությունն ու օրինականությունը՝ համբերատար սպասում ենք»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար