Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. Փաշինյան ԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNN Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանություն Մերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարը Պայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿ Հնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունը Ռուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ Հայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան է Պատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններով

Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարըԹրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ ԲոնդիինԱդրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմըՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասինԱՄՆ-ի համար թիրախները Իրանում գնալով նվազում ենԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում թշնամու կործանիչի խոցման մասինՎաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբԱֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմներըԱրդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ ԱրաղչիՉարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայաններըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` անձրեւՄեծ Պահք․ Ավագ ՈւրբաթՌուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերիցԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրըԿապահովվի վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցովՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցըԻրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին«Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարինՀայաստանի տարածքով Իրանից տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օրՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է խաղաղության գործընթացըԴեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքիՍահմանների բացումը կլինի տարածաշրջանում խաղաղության գործընթացի ամենանշանակալի արդյունքներից մեկը. ՅըլմազՎլադիմիր Վարդանյանի մանդատը ստացել է Լուսինե Սամվելի ԱքմաքչյանըՄաքսատուրքի վճարումից ազատում՝ մի շարք նյութերի ներմուծման նկատմամբ
Հայաստան

Շուրջ երեք տարի «լեժանկեն» ձեռքները ման եկողներին, պսևդոմտավորական բամբասչիներին խորհուրդ կտամ իրենց գործերով զբաղվել

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը պատասխանել է 168.am-ի հարցերին, խոսել է համալսարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։

– 2018թ.-ից ի վեր «հեղափոխական» իշխանությունը փորձում էր ԵՊՀ-ում հաստատել իր կառավարչին, սակայն տարբեր պատճառներով չէր հաջողվում։ Այս տարի նրանց դա հաջողվեց իրագործել: Ինչո՞ւ ԵՊՀ-ն, այնուամենայնիվ, «ընկավ»։ Ինչո՞ւ իշխանությունները հաղթեցին։

– Համաձայն եմ, որ իշխանությունները ԵՊՀ-ում սեփական ռեկտորին հաստատելու ցանկություն ունեցել են դեռևս 2018թ. մայիսից։ Ես հիշում եմ բոլոր գործողությունների հաջորդականությունը՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) «բացահայտումներից» մինչև ռեկտորի ընտրությունների ձգձգում, ռեկտորի թեկնածուների որոնումներ… Ես նույնիսկ հիշում եմ, որ ներկայիս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գոռում-գոչում էին, որ բուհ-ական խորհուրդներում չպետք է քաղաքական դեմքեր լինեն, և որ ԵՊՀ-ն նախկին իշխանությունների «դուքյանը» չէ: Բայց գալով իշխանության՝ հենց իրենք խցկվեցին բուհ-ական, այդ թվում՝ Մայր բուհ-ի խորհրդի կազմում: Ավելին՝ իրենց կուսակցապետին դարձրին համալսարանի խորհրդի նախագահ՝ ըստ էության արձանագրելով, որ ԵՊՀ-ն հիմա էլ Փաշինյանի «դուքյանն է»:

Անձամբ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեմ կարծում, որ ԵՊՀ-ն ինչ-որ մեկի դուքյանն է: Մասնագիտության բերումով մի փոքր ծանոթ լինելով պատմությանը, նաև՝ ԵՊՀ-ի պատմությանը, կարող եմ ասել, որ ներկայիս ժամանակներից ավելի ծանր ժամանակների միջով է անցել համալսարանը, բայց կարողացել է պահել ազգային դիմագիծը: Հիշենք՝ եղել են ժամանակներ, որ համալսարանը Մոլոտովի պատվին է անվանակոչված եղել: Այնպես որ, համալսարանը չի ընկել, չի էլ ընկնելու:

-Կարծիքներ կան, որ ԵՊՀ-ն լավ չպայքարեց ինքնավարության համար, ուստի իշխանությունը կարողացավ իր թեկնածուին առաջ մղել և ռեկտոր կարգել: Ի՞նչ եք կարծում, եթե պայքարն ավելի ուժգին լիներ, ԵՊՀ-ն կկարողանա՞ր իր թեկնածուին ընտրել ռեկտորի պաշտոնում:

– Եթե անկեղծ, ես չգիտեմ, թե ով էր ԵՊՀ-ի թեկնածուն: Երբեք չեմ լսել, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ունեցել է միասնական թեկնածու, կամ ասենք՝ համախմբված է եղել մեկի շուրջ և միասնական տեսլական է ունեցել այդ մարդուն տեսնելու համալսարանի ռեկտորի պաշտոնում: Այնուամենայնիվ, առաջարկում եմ հարցը չֆետիշացնել: Չէի ցանկանա հեռու մնալ անաչառությունից և տուրք տալ տարատեսակ խոսակցություններին, թե ԵՊՀ-ն ուներ թեկնածու, բայց իշխանություններն իրենց թեկնածուին կարգեցին ռեկտոր: Դա ճիշտ չէ: Այլ բան, որ իշխանությունն իր համար ցանկալի ընտրական մեխանիզմով կարող է իր ուզած թեկնածուին ռեկտոր դարձնել, ինչն էլ տեղի ունեցավ: Այդ պարագայում, թերևս, ավելի ազնիվ մեխանիզմ կլիներ ուղիղ նշանակումը, ոչ թե ընտրական գործընթացի պատրանքը: Մենք էլ՝ ԵՊՀ խորհրդի ուսանող անդամներս, դեմ գնացինք այդ մեխանիզմի փիլիսոփայությանը, դրա տրամաբանությանը և դեմ քվեարկեցինք միակ թեկնածուին, թեև հասկանում էինք, որ ընտրության արդյունքը կանխորոշված է: Բայց ընդդեմ այդ մեխանիզմի մենք մեր բողոքի ձայնը բարձրացրել ենք և քվեարկությամբ մեր դիրքորոշումն արտահայտել ենք:

– Այնուամենայնիվ, ԵՊՀ-ում կան շրջանակներ, որ կարծում են, թե դուք հանձնվել եք, լավ չեք պայքարել, իշխանությունների հետ պայմանավորվել եք, ասում են անգամ՝ «ծառայում եք կապիտուլյանտներին»: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագա պայքարը:

– Նախ, Ուսանողական խորհրդի պայքարը ուսանողների շահերի համար է: Այդ շահերի համար պայքարել ենք, շարունակելու ենք պայքարել միշտ, և դա է պահանջում ԵՊՀ-ի շահը: Կարծում եմ, ուսանողների քվեարկությամբ ամեն ինչ ասված է և բոլոր տեսակի հարցերի պատասխանները տրված են: Իսկ իրենց ասած կապիտուլյանտների դեմ պայքարի օրինակը թող ցույց տան, մենք էլ կմտածենք՝ միանա՞նք, թե՞ ոչ: Այդ շրջանակները շուրջ երեք տարի «լեժանկեն» ձեռքները ման էին գալիս, որ իրենց ասած կապիտուլյանտների տակը հարմարավետ պառկեն ու պաշտոն ստանան: Ու երբ նպատակին չհասան, հիշեցին պայքարի մասին, այն էլ՝ մեր ձեռքերով: Չի ստացվել ու չի ստացվելու: Մեր՝ ուսանողներիս ձեռքերով որևէ մեկը կրակից շագանակներ չի հանելու:

Պայքարի՞ց են խոսում. գիտական կոչումները շալակած ման են գալիս, բայց վերջին տարիներին երկրում տիրող խայտառակությունների մասին, աղաղակող այլանդակությունների մասին վախենում էին, մինչև հիմա էլ վախենում են ծպտուն հանել, քաղաքացիական կեցվածք դրսևորել: Ո՞ւր էին այդ պայքարողները, երբ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների աչքը վախացնելու համար անիմաստ պատճառաբանություններով հրավիրում էին քննչական մարմիններ, ի՞նչ էին անում նրանք այդ ժամանակ, պաշտոն ստանալու ակնկալիքներով իշխանությունների հետ «արիշ-վերիշների» մեջ չէի՞ն: Պսևդոմտավորական բամբասչիներին խորհուրդ կտամ իրենց գործերով զբաղվեն ու չփորձեն մեզ խելք սովորեցնել, առավել ևս՝ շանտաժի լեզվով: Լավ տեղ չեն հասնելու, վստահեցնում եմ: