«Կուզենայի հասկանալ այն դատավորին, որը կալանավորում է սահման պահած մարդուն». Արամ Վարդևանյան
«Ինձ՝ որպես իրավաբանի, վիրավորում է այն, որ մեր գործընկերներն ազատ արձակվեցին Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ միայն: Առավել վիրավորում է, որովհետև ես դեռ հուլիսի 27-ին գրավոր դիմել էի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կից ներկայացնելով գործընկերներիս ստացած մանդատը, հորդորել էի ղեկավարվել Սահմանադրության 96-րդ հոդվածով ու վերացնել կալանավորումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմամբ՝ իրենց խմբակցության 3 կալանավորված պատգամավորների ազատ արձակվելուն:
Պատգամավորը նշում է՝ ԱԺ առաջին նիստին՝ օգոստոսի 2-ին, ինքը 3 անգամ բառացի ընթերցել է Սահմանադրության 96-րդ հոդվածը:
«Ես հիշում եմ՝ ինչպես իշխանական խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը կարծիք արտահայտեց՝ իբրև 96-րդ հոդվածը կիրառելի չէ, ու ես նույնիսկ պնդում արեցի, որ այն իրավաբանը, ով նման պնդում կանի, իրավաբանության հետ առնչություն չունի: Բայց մենք տեսանք այն, ինչ տեսանք: Ես դա պատահական չասացի, որովհետև գիտեի, որ ինքը գիտի՝ 96-րդ հոդվածը կիրառելի է: Ես վստահ եմ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ գիտեր դա, Գևորգ Բաղդասարյանն էլ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ վաղ թե ուշ այս ամենի համար պատասխանատվություն լինելու է: Պատգամավորը նշում է՝ մի բան պարզ է. դատախազությունը պետք է իր լիազորությունների տիրույթում մնա:
Անդրադառնալով Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ հաղթած ընդդիմադիր համայնքապետերի կալանավորումներին ու դրանց նպատակին, Արամ Վարդևանյանն ասաց, որ դրա նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է: «Եկեք անկեղծ լինենք. մենք գտնվում ենք բռնապետության ռեժիմի ներքո: Բռնապետության ռեժիմի համար պարտադիր է, որ մթնոլորտը լինի այնպիսին, որ այդ ճնշումն այլակարծության նկատմամբ լինի ընդգծված: Դրա համար են այս կալանավորումների ֆետիշացումները:
Բռնապետության տրամաբանությունից է բխում, որ կարող է Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածել ու ասել, որ ողջունում է այն, որ մի շարք տեղերում չի հաղթել իշխանական թեկնածուն, և հենց այդ բոլոր տեղերում կամ մարդկանց ձերբակալեն, կամ կալանավորեն, կամ վախեցնեն այնպես, որ այդ նույն մարդիկ հետո գան ու ավագանու նիստում այդ մասին հայտարարեն»,- ասաց ԱԺ պատգամավորը: Վերջինս հիշեցնում է, որ Վանաձորի ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի դեպքում պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ քրեական գործ է հարուցվել, տարածվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրան կալանավորում են դեկտեմբեր ամսին: «Դուք հիշում եք որևէ դեպք, որ քաղաքական հնչերանգ ունեցող որևէ գործով մեղադրյալը չկալանավորվի՞…
Բռնապետության ողջ դաժանությունն այն է, որ բոլորի դռներին հասնում է: Հետևաբար վախենալով՝ այդ խնդիրը չի լուծվելու, ավելի է սրվելու»,- նկատեց պատգամավորը: Արամ Վարդևանյանը վստահ է՝ այս իշխանությունները խնդիր ունեն դատարանների անկախության հետ: «Դա իրենք չեն թաքցնում: Դրա համար էլ ստեղծել են մինչդատական վարույթի գործերով, կալանք տվող դատարան և նույնն էլ ապահովում են վերաքննիչ քրեական ատյանում: Ավելին ասեմ. վստահ եմ, որ օրերս համակարգչային մակագրման համակարգը կվերադարձվի, որովհետև էլ պահելու կարիքը չկա»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինչ-որ փուլում կանխատեսո՞ւմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա շուրջ տեղի ունեցող խմորումները, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ եթե անվստահությունը չստացվի, և նա շարունակի պաշտոնավարել, կարծում է՝ այդ կալանավորումը կլինի: «Որովհետև այս իշխանությունների գործելաոճն է այդպիսին: Կլինի՞, թե՞ ոչ, կտեսնենք, բայց այն փաստը, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այլակարծությունը, միանշանակ է: Չհանդուրժելը երկու ձևով է դրսևորվում՝ կարգապահական միջոցներ և քրեադատավարական միջոցներ: Առաջինն արդեն սկսել են»,- ասաց Արամ Վարդևանյանը:
ԱԺ պատգամավորն անթույլատրելի համարեց նաև գերությունից վերադարձածների կալանավորումը: «Ես այնպես կուզենայի հասկանալ այն դատավորին, որը կալանավորում է սահման պահած մարդուն: Ես գերի ընկնելու հանգամանքներին գնահատական տալ չեմ կարող: Ես հիմա այստեղ եմ նստած, դատավորը՝ դատարանում, հետո՝ տանը, շատ նորմալ պայմաններում, իսկ մարդիկ չափազանց ծանր, ծայրահեղ վատ պայմաններում փորձում են սահման պահել: Ես մարդկայնորեն դա չեմ ընկալում: Նախ ինչո՞ւ այս գործընթացը պետք է հանրայնացվի, ինչո՞ւ զինվորի կերպարին պետք է միջամտել: Հազարավոր գործեր քննվում են, ու դրանք չեն հանրայնացվում: Ինչի՞ համար եք կալանավորում, ո՞րը կարող է դրա հիմքը լինել: Ի վերջո, գերեվարությունից վերադարձած մարդու նկատմամբ չի կարելի կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական վիճակը, առողջական դրությունը: Սա իրավունքների կոպիտ խախտում է»,- նշեց Արամ Վարդևանյանը: Մանրամասները՝ տեսանյութում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար