Մոսկվայում Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների նյութերով գիրք կհրատարակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը:
Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա եւ վերադառնում, հիմա ե՛ւ դասավանդում է, ե՛ւ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաեւ մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաեւ Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Զավակներն էլ սեպտեմբերից Մոսկվայում են դպրոց հաճախում։ Սողոմոնյանի փոխարեն Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի գործառույթներն իրականացնում է Բագրատ Միկոյանը։
Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց` չի արտագաղթել, պարզապես ավելի հաճախ ու երկար է լինում Մոսկվայում։ Ապա մանրամասնեց․ «Ընտրություններից հետո մեկնեցի, որովհետեւ ազատ ժամանակ առաջացավ։ Հետաձգված գործեր կային, կարծես թե մեծ մասն արել եմ։ Շարունակում եմ դասավանդել МГИМО-ում, դասախոսություններիս նյութերով գիրքն եմ ավարտել, որը կհրապարակվի արդեն գարնանը, Մոսկվայում։ Russia Today-ի հետ եմ համագործակցությունս խորացրել եւ ընդլայնել»։ Հաստատեց նաեւ կինոինդուստրիայով զբաղվելու տեղեկությունը՝ նշելով, որ կինոդիտողների համար գալիք տարում անակնկալ ունի պատրաստած։ Վերջում հավելեց, որ մոտ օրերս գալու է` Ամանորը դիմավորելու է Երեւանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ