Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի
Քաղաքականություն

Իրավիճակից միակ ելքը կուսակցությունների եւ հասարակական ուժերի միավորումն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հանրապետությունում հասարարական, քաղաքական իրավիճակն օր օրի է սրվում. պատճառը ոչ միայն Արցախյան 44-օրյա ամոթալի պատերազմն է, թշնամու նկատմամբ կիրառվող պարտվողական, անվերջ զիջումների քաղաքականությունը, այլև իրավական ամենաթողությունը, որը ներսից քայքայում է երկիրը, ստեղծում հուսահատության ու անելանելության մթնոլորտ: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ հարկավ եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերը կասկած են հարուցել, միանշանակ չեն ընկալվել հասարակության կողմից, իրականացված քրեական հետապնդումները դիտվել են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող պատվերներ, առաջացրել հասարակության դժգոհությունը: Նման իրավիճակում իրավապահ մարմինները, այդ թվում ԱԱԾ-ն հնարավորինս ջանք են գործադրել ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերելու, անձի մեղավորությունը հանրությանը և դատարանին փաստարկված, համոզիչ ու հանրամատչելի ներկայացնելու համար կամ հրաժարվել են քրեական հետապնդումից:

Այսօր հանրապետությունում միանգամայն այլ իրավիճակ է: Իր նպատակներին հասնելու համար իշխող քաղաքական ուժը դիմում է ռեպրեսիվ գործողությունների, ամեն կերպ ճնշում է այլակարծությունը, իրավապահներն առանձին դեպքերում գործում են կամայական, չփաստարկված, իսկ դատարաններն անհիմն այդ գործողությունների արդյունքում համատարած կալանավորվում են բոլոր նրանց, ովքեր հակադրվում են իշխանության կամքին:

Երկրում փաստացի հաստատվում է բռնապետություն իր բոլոր բաղկացուցիչներով /ուզուրպացվել են դատարանները, իրավապահ մարմինները, բանակը, տեղական ինքնակառավարման մարմինները, դպրոցները, բուհերը, մշակությաին օջախները․․․/: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը չեն թակի իր դուռն ու անհիմն կալանավորի: Զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում, մինչդեռ, մինչ հեղափոխությունը, անձի իրավունքի յուրաքանչյուր առերևույթ խախտման դեպք խստագույնս դատապարտվում էր` զգունության ու պատասխանատվության կոչ դառնալով իրավապահ մարմինների համար:

Հաստատվող բռնատիրության կողքին շատ ավելի տագնապալի է, որ առանց հայկական աշխարհի ու մեր դաշնակից երկրների շահը հաշվի առնելու, անվերջ զիջումների գնալով` Հայաստանը տարվում է թուրքացման` կործանարար հարվածի տակ դնելով մեր ազգային ինքնությունն ու լինելությունը, պետականության գոյությունը:

Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, հակասությունները մի կողմ թողնելով, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների, անհատների /անկախ մասնագիտությունից, ներկայացրած ոլորտից/ միավորվելն է երկրիրն ու հայ մարդուն պատուհասած արհավիրքը չեզոքացնելու համար»,- նշված է հայտարարությունում: