Պատերազմում զոհվեցին ոչ միայն մեր տղերքը, պատերազմում զոհվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը. Գեղամ Նազարյան
AD TV «Հարցազրույցի» տաղավարում Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի իրենց հրաժարականն օրակարգից շեղում համարողները մանիպուլացնում են հասարակությանը, քանի որ լավ գիտեն, որ իրենք մեկ տարի առնվազն չեն կարող իրավական կարգով պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կոչերը, սակայն, անընդհատ հնչում են «Հայաստան» խմբակցության կողմից։
Բացի այդ, անհնար էր չպահանջել Ալեն Սիմոնյանի հրաժարականը, երբ վերջինս լինելով բարձրաստիճան պաշտոնյա, իսկ Հայաստանի շփման գծում ու սահմաններին ռազմական ագրեսիայի դրսևորումներն էին շարունակվում, գերիներ ունենք ու անհետ կորածներ ու դեռ նորանոր մարմիններ էին անցած տարվա պատերազմից հայտնաբերվում ու թաղվում, վերջինս հունական Միկոնոս կղզում խնջույքների էր մասնակցում։
Նազարյանը նշում է, որ այս մարդկանց փորձում են հասկացնել, թե ինչ է պետությունը, թե ինչպիսի պատասխանատու ու կարևոր պաշտոն են իրենք զբաղեցնում և հավելում, որ իրենք փորձում են հասցնել Փաշինյանին, որ Հայատսանի փրկությունը նրա հեռանալու մեջ է։
Առանց Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու, հնարավոր չէ կանգնեցնել հետընթացն ու կործանումը Հայաստանի։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշում է, որ բոլոր մեղավորները դատվելու են այստեղ, եթե նրանց բախտը բերի, եթե ոչ, ապա երկնքում։
Նա հավելում է, որ պատերազմի ժամանակ հինգ հազար երիտասարդներին սպանեցին հրեշավոր սպանությամբ, որպեսզի մարդկանց կողմից այս իշխանության ղեկավարը չորակվի որպես դավաճան։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...