Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը դեռ փակ է. վարդենիսցիները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր դաշինքի ղեկավարին
Վարդենիսի բնակիչները, ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի, շարունակում են փակ պահել արտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:
NEWS.am-ին ավտոճանապարհը փակած վարդենիսցիները հայտնել են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհն այնքան ժամանակ, մինչև դատարանը Հարությունյանին ազատ արձակելու որոշում չկայացնի:
Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արամ Հարությունյանին, որը նախկինում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:
«Բնակիչները պահանջում են նաեւ հանդիպում Տարածքային կառավարման նախարարի, մարզպետի եւ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Հայկ Սարգսյանի հետ էլ հանդիպում են պահանջում, որովհետեւ նա վերջերս հայտարարություն էր արել այն մասին, թե Վարդենիսում պատկերն էապես պետք է փոխվի ընտրությունների ժամանակ»,- ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը:
Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո