Ես մեղավոր չեմ, որ Պորոշենկոն այդքան ինձնից վախենում է. Սաակաշվիլի
Ուկրաինայի ընդդիմության բոլոր առաջնորդների հետ բանակցություններից հետո Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կհայտնի ապագա պլանների մասին, դա պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս, գրում է Грузия Online-ը:
«Մենք «Բատկիվշչինա»-ի հետ ոչ մի համատեղ քաղաքական ուժ և ծրագրեր չենք կառուցում: Բայց ինձ քաղաքացիությունից զրկելու թեման առաջացրել է համերաշխություն շատ քաղաքական ուժերի կողմից: Մենք պետք է այժմ կենտրոնանանք ոչ թե քաղաքական նախընտրությունների, այլ ընդհանուր խնդիրների վրա»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ կա հստակ խնդիր, այն է՝ «օլիգարխիկ իշխանության փոքր խումբ, որն ազդում է քաղաքական կյանքի բոլոր ոլորտների վրա»: Նախկին նահանգապետը հավելել է, սակայն, որ նրանք մեծամասնություն չեն կազմում, շատ թույլ են և հաջողություն են ունենում միայն իրենց ոչ միասնականության հաշվին՝ հույսը դնելով մարդկանց պասիվության վրա:
«Նախագահն ինձ անօրինական կերպով զրկել է քաղաքացիությունից: Դա հասկանում է ամբողջ աշխարհը: Այնուհետև նրանք անցան սպառնալիքների, որ բոլորին կսպանեն: Այնուհետև փշալարով փակեցին Լեհաստանի հետ ամբողջ սահմանը, կանգնեցրին գնացքը, ականապատում կազմակերպեցին: Ո՞րն է իմ մեղքը: Ես մեղավոր չեմ, որ (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոն այդքան ինձնից վախենում է»,- հայտարարել է նախկին նախագահը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ