Իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը հնարավորություն էր տալու զինծառայողներին՝ առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել։
Նախագիծը մեր գործընկեր Թագուհի Թովմասյանն էր ներկայացրել։
Իմ մոտեցումը ձևակերպելիս, նշեցի, որ սա և՛ բխում է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումից, և՛ զինծառայողների՝ առանց այդ էլ գերծանր գրաֆիկը, մի մեծ հոգսով թեթևացնելու մոտեցումից։
Ավելին, ես համարում եմ, որ արտահերթ հիմունքներով, պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները։
Ովքեր առնչություն են ունեցել ծառայությանը կամ ում շրջապատում զինվորականներ կան, խոսքն առաջին հերթին վերաբերվում է մարտական հերթապահություն կրողներին, գիտեն, թե օրինակ՝ ի՞նչ լարված առօրյայով են ապրում այս մարդիկ, թե որքան քիչ է նրանց հնարավորությունը տանը լինելու և ընտանեկան կյանքը վայելելու։
Ի վերջո, մենք այսքան խոսում են զինվորականի դերի բարձրացման, հասարակության շրջանում նրանց հատուկ դերի հատկացման և առհասարակ, նրանց պարտական լինելու մասին, սակայն երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու մասին, իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի։
Թվում է, թե որոշ հարցեր նույնիսկ առանց հարցուպատասխանի պետք է ընդունվեն, բայց պարզվում է, որ ոչ։ Դե այս իշխանության պայմաններում զարմանալի բան չկա, զուտ արձանագրելու համար։
Անկախ իշխանության դիմադրությունից, ես ինքս ամեն ինչ անելու եմ զինվորականների դերի բարձրացման, նրանց հետ առնչվող խնդիրների թեթևացման և սատարման համար»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո