Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Թոփ-լուրեր

Հայաստանը ղեկավար չունի

Ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հակադարձելով ռուս լրագրողներից մեկին, ասել է, թե մեր երկիրը 44-օրյա պատերազմի ժամանակ մարդկային ռեսուրսի խնդիր չուներ: Ուշադիր եղեք, այս հայտարարությունն անում է թիվ երկու պաշտոնյան: Առաջիններից մեկը հենց նա պետք է իմանար, որ այո, մենք ունեինք այդ խնդիրը: Ունեինք եւ մի քանի պատճառով ունեինք:

Ալեն Սիմոնյանը պետք է, կրկնում եմ, պետք է, պարտավոր էր քաջատեղյակ լինել, որ պատերազմի հենց առաջին օրերին, երբ դեռ թշնամուն չէր հաջողվել ճեղքել մեր պաշտպանությունը, զինվորական ղեկավարությունը ներկայացրել է իրական իրավիճակը, մատնանշել խնդիրները եւ քաղաքական իշխանությանը կոչ արել րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, որպես փաստարկ նշելով նաեւ մարդկային ռեսուրսի պակասը:
Ալեն Սիմոնյանը պետք է քաջատեղյակ լիներ, որ մեր հերոս տղերքն իրենց հրամանատարների հետ առանց քուն ու դադար կռվել են, քանի որ հերթափոխ չի եղել: Տղերքի ոտքերը զինվորական կոշիկներում շարքից դուրս է եկել, քանի որ այն հանելու, ոտքերը հանգստացնելու, գուլպաները փոխելու, նոր կոշիկներ կրելու ժամանակ չեն ունեցել հենց նույն խնդրի պատճառով:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը կշտամբելով ռուս լրագրողին ասում է, թե դուք վիրավորում եք հերոս, նահատակ տղերքի ընտանիքի անդամներին, որոնք կռվել են մինչեւ վերջ, երբ ասում եք, թե հանձնել եք տարածքները: Նահատակ տղերքի գիտակից ծնողները, ընտանիքի անդամները, Ալեն Սիմոնյան, վիրավորվում են, հունից դուրս են գալիս, երբ ասում եք, որ մենք մարդկային ռեսուրսի խնդիր չենք ունեցել:

Կարեւոր չէ, Ալեն Սիմոնյանին նիկոլը թյուրիմացության մեջ է գցել, թե ոչ: Կարեւոր չէ, Ալեն Սիմոնյանն իրո՞ք անկեղծորեն մտածում է, որ մենք մարդկային ռեսուրսի խնդիր չենք ունեցել: Կարեւորն այն է, որ նա այդ մասին պետք է իմանար, բայց ցույց է տալիս, որ տեղյակ չէ:

Հիմա Հադրութը կամ Շուշին հանձնելու մասին չխոսենք, այլ անդրադառնանք Սիմոնյանի այն պնդմանը, թե խնդիրը ոչ թե մարդկային ռեսուրսների պակասն է եղել, այլ բայրաքթարների դեմ պայքարելու անկարողությունը:

Եւ կրկին անգամ ցավով արձանագրեմ, որ թիվ երկու պաշտոնյան հրապարակային նման հայտարարություն չպետք է աներ: Չասեմ, թե ինչու: Պարզապես մեկ հարց. դեռ 2020-ի մայիսից անգամ թուրք-ադրբեջանական մամուլում գրում էին, որ Թուրքիան սկսել է Ադրբեջանին բայրաքթարներ մատակարարել: Ի՞նչ արեց վարչախումբը բայրաքթարների դեմն առնելու եւ առաջին հերթին պատերազմը կանխելու համար:

Ինչ վերաբերում է Լավրովի պլանին, ապա այո, պարտավոր էիք առաջնորդվել խելամտության ճանապարհով, պարտավոր էիք իրագործել անգամ Լավրովի պլանը, պահել Շուշին ու Հադրութը եւ մեր լույս տղերքի կյանքը, որոնք իրոք, նահատակ դարձան սիրելով այս հայրենիքը եւ մինչեւ վերջին շունչը կռիվ տալով այս հայրենիքի համար:
Դուք, միայն նրա համար, որ ձեզ դավաճան չասեն, սկսեցիք բանակցել ձեր սեփական կետից, ոնց ուզեցիք, այդպես էլ բանակցեցիք եւ մեր տուն արյուն բերեցիք: Իսկ եթե իրականություն դառնար Լավրովի պլանը, ապա տղերքն այսօր մեզ կժպտային, կքայլեին, կսովորեին, կծառայեին, կամուսնանային, երեխաներ կունենային, երեխաներն էլ Շուշի ու Հադրութի ջրաշխարհ, Դադիվանք ու Ծիծեռնավանք էքսկուրսիաներ կգնային:

Ալեն Սիմոնյանը միայն այս զրույցում բազմաթիվ կոպիտ սխալներ եւ վրիպումներ թույլ տվեց: Նա իրեն պետության ղեկավարի նման չպահեց, բայց մեղավորը կամ թիվ մեկ մեղավորը նա չէ, այլ թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողը, որը մինչեւ հիմա չգիտի, թե Էրդողանն ինչ է երազում եւ Ալիեւն ինչու է ուզում նվաճել նաեւ Երեւանը: Մենք ունենք թիվ մեկ պաշտոնյա, որն իր բնույթով պետության ղեկավար չէ: Դրանից բխում է նաեւ այն, որ թիվ երկու պաշտոնյան էլ ղեկավար չէ: Դրանից բխում է, որ 28-ամյա, տարօրինակ կենսագրությամբ պատանին նշանակվում է փոխվարչապետ: Այս ամենից բխում է, որ Հայաստանը ղեկավար չունի: Իսկապես, մի՞թե ղեկավարը կարող է լինել նա, որի համար մեծագույն ողբերգությունը, ոչ թե 18-20 տարեկան տղերքի նահատակությունն ու Շուշիի կորուստն է, այլ մի Ճ կարգի պատմություն: Մի՞թե կարող է ղեկավար լինել մեկը, ով մեծագույն ողբերգությունից հետո հայտ ներկայացնի մնալ նույն պաշտոնում:

Չլիներ նիկոլը թիվ մեկ պաշտոնյան, Ալեն Սիմոնյանն այս երկրին կծառայեր իր տեղում, բայց քանի դեռ վարչապետը նիկոլն է, Ալեն Սիմոնյանը, մյուս բոլորը, ովքեր համաձայնել են լինել նրա թիմում, կամա թե ակամա անելու են հայտարարություններ, որոնք միայն վնասելու են մեր երկրի շահերին եւ համաձայնելու են օրինակ՝ բյուջեի հաշվին երթեւեկել 200 հազար դոլարանոց ծառայողական ավտոմեքենայով:

Այսօր ունենք թիվ մեկ պաշտոնյա, որը բանտում է պահում Ազգային ժողովի պատգամավորներին, համայնքի ղեկավարներին, քանի որ… վախում է, իսկ թիվ երկու պաշտոնյան նրա չի ասում՝ ՍՏՈՊ, չի կարելի, բավական է, այսպես վերացնում ենք մեր երկիրը:

Այս իրավիճակում կրկին ու կրկին ստիպված ենք ասել, կրկնել. այսօր թիվ մեկ խնդիրը նիկոլին աթոռից պոկելն է, որից հետո նոր-նոր կսկսվի հետպատերազմյան փուլը, որից հետո կսկսվի ողնաշարն ուղղելու փուլը, բայց կսկսվի միայն մեկ պայմանով, եթե նիկոլին չփոխարինի նոր նիկոլը, եւ երբ մեզնից որեւէ մեկը կամ որեւէ ուժ չկարծի, թե միակ խելոքն ու գաղափարակիրն ինքն է, իսկ մյուսները ոչինչ չգիտեն ու ոչինչ չեն հասկանում:
Ողնաշարն ուղղելու համար մենք պետք է առաջին հերթին իջնենք գետնի վրա, մեր աչքի առաջ դնենք մեր իսկական քարտեզը, անդադար նայենք, կողքից ունենանք բնակչության իրական թիվը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում: Մենք պետք է ունենանք իրատեսական ծրագրեր, նպատակներ եւ շատ երազանքներ, որոնց իրականացման համար պետք է անդադար աշխատել իսկական ղեկավարների առաջնորդությամբ, իսկ հիմա արձանագրենք՝ Հայաստանը ղեկավար չունի:

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան դաշինք»,

«Ճշմարտություն սերունդների համար»