Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում խրախուսել է նահանջը՝ պարգևատրումներով, էժանագին PR-ով․ Սեյրան Օհանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:
Իշխանական թիմում կա կադրային սով. փորձառություն չունեցող անձանց պաշտոնի նշանակելով՝ յուրայինների և ոչ յուրայինների խնդիր է լուծվում:
Բանակի քայքայման և պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ հենց Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում կադրային արագ փոփոխություններն են:
Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ թեկուզ թիմի անդամ, բայց գոնե կառավարման փորձառություն ունեցող մարդիկ պետք է նշանակվեն:
Իշխանության գալով՝ իրենց էժանագին PR ակցիաների արդյունքում ստացան բանակում կառուցվածքային ոչ արդյունավետ փոփոխություններ, կադրային կախվածություններ քաղաքական ղեկավարությունից:
Ոչ միայն բանակում, այլև ընդհանրապես հանրապետությունում տեղի ունեցած որակազրկումը լուրջ հետևանք ունեցավ:
Այսօր իշխանությունները և այն մոլորվածները, որոնք հունիսի 20-ին իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին, չգիտեն, թե ինչ են բերել հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի գլխին:
Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր, որ գոյություն ունի ռազմական կառավարում, որ պատերազմի ընթացքում պետք է Կառավարության և Անվտանգության խորհրդի նիստեր անցկացներ, քննարկեր ռազմաքաղաքական իրավիճակը: Իհարկե, տեղյակ չի եղել:
Գերագույն հրամանատարը պետք է հագներ զինվորի համազգեստը և խելացի կերպով կառավարեր երկիրը՝ այն, ինչ ինքը չի կատարել: Ամեն ինչ պետք է աներ բանակին թիկունք կանգնելու համար, այնինչ խրախուսել է նահանջը՝ պարգևատրումներով:
Բանակի կառավարումը չի կարելի վերածել էժանագին PR-ի:
Գալու է պահը, և բոլորն իրենց բաժին պատասխանատվությունը կրելու են:
Քաոսը մինչև պատերազմն էր ստեղծվել՝ սկսած բանակի վերաբերյալ իրենց էժանագին PR-ից:
Անդրանիկ Քոչարյանը փորձում է բանակին վերաբերող խնդիրներն իջեցնել կենցաղային մակարդակի:
Հակառուսական տրամադրությունները որևէ լավ բանի չեն բերելու:
Նորմալ ինքնիշխան երկրի ղեկավարն ինքնուրույն պետք է իրականացնի երկրի սահմանների պաշտպանությունը, ոչ մի այլ դրսի ուժ չի գալու՝ մեզ համար խրամատներ փորի:
Երբ մարդիկ իրենց գործը չգիտեն, չգիտեն՝ ինչով զբաղվել, փորձում են այլ անձանց դեմ բանսարկություններ սարքել, ընտանիքներ մտնել:
Անդրանիկ Քոչարյանը չէ այն դատավորը, որը պետք է գնահատի՝ ինչ է արել Սեյրան Օհանյանը մեր հայրենիքին ծառայելու համար:
Անդրանիկ Քոչարյանը պատասխան է տալու այն ամենի համար, ինչը բերեց պատերազմի, ու նաև այն ֆրանսիացու առջև՝ նրա անձնական տվյալները սոցիալական հարթակում հրապարակելու համար:
Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է ԶԼՄ-ներին: Եթե չկա երկրորդ կարծիք, ինչի՞ց պետք է ընտրել լավագույնը: Խելացի ղեկավարը նաև դրան պետք է ուշադրություն դարձնի, մինչդեռ այսօրվա իշխանության գլխին նստածը դա չգիտի:
Անփորձների կառավարման ընթացքում ամեն ինչի կարելի է սպասել, իսկ իրենց թվում է, թե դրա համար պատասխան չեն տալու, թե ամեն ինչ կարող է անհետևանք անցնել:
Այս իշխանությունների օրոք էլ դատաիրավական մարմինների որոշ մասը կցորդ է դարձել:
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեղեկանք է Հայաստանի Հանրապետության, Արցախի պարտության մասին: Բացի գերիներին վերադարձնելուց, մնացած բոլոր կետերը կատարվել են:
Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր էր, ապրիլյան պատերազմից հետո իմ կաբինետում հարց է ուղղել, և ես նրան պատասխանել եմ…
Խորհուրդ կտայի իմ նախկին աշխատակցին՝ Արծրուն Հովհաննիսյանին, քիչ խառնվել ՊՆ գործերին:
Խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կբերի կապիտուլյացիայի և թուրքացման: Որևէ այլ իշխանություն չի կարող վերադարձնել կորցրածը:
Այս իշխանությունների ասած Խաղաղության դարաշրջանը հակառակորդի թելադրանքն է Նիկոլին, խաղաղության խաբկանքն է ժողովրդին:
Ճանապարհների ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի և Արցախի խորը շրջափակման:
Մենք կարող ենք փրկել մեր երկիրը, երբ փոխվի այս իշխանությունը:
Այսօրվա իշխանությունները մինչև վերջ ձգձգելու են իրենց հեռանալը՝ նախ, որովհետև զրկվելու են ունեցած բոլոր բարիքներից, և երկրորդ, գիտեն, որ հեռանալուց հետո պատասխանատվության են ենթարկվելու:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո