Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը
Թոփ-լուրեր

Կապանում, Իջեւանում եւ Ստեփանավանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 3 քաղաքներում այսօր` նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում։

Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Իշխող ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, 38-ամյա Արթուր Ճաղարյանը, որը ծնունդով Իջեւանից է։ Նա այդ պաշտոնում է նշանակվել է 2021թ.-ի ապրիլի 8-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արթուր Ճաղարյանը ՔՊ կուսակցության անդամ է։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն Իջեւանում առաջադրել է ավագանու 56 թեկնածու, նրանցից 19-ը կին է։ ՔՊ-ի ավագանու երկրորդ համարը Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, ցուցակում են նաեւ ավագանու գործող անդամներ, Իջեւան խոշորացված համայնքին մաս կազմող համայնքների ղեկավարներ։ Նրանք են՝ Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ եւ Վազաշեն համայնքների ղեկավարները։

ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա Վահան Ղազումյանը։ Նա ծնունդով Իջեւանից է, 2018-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց։ Ղազումյանը ՀՅԴ անդամ է։

Դաշնակցությունն առաջադրել է ավագանու 14 թեկնածու, որոնցից 5-ը կին է։ Ավագանու թեկնածուների ցանկում են Իջեւանի ավագանու գործող անդամներ, կրթական եւ բանկային ոլորտի աշխատողներ, անհատ ձեռներեցներ։

Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է, բայց աշխատանքային գործունեությունն այդքան էլ հարուստ չէ. 2017-2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատուի պաշտոնում, 2019-2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնականի եւ 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոններում։

ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։ Ցանկում են մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, բանկային եւ այլ ոլորտի մասնագետներ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ 2018թ-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը վայելում էր ժողովրդի մեծ մասի վստահությունը, Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։

«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։

Ստեփանավանում ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ԲՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որը ԲՀԿ անդամ է։ Նա 2017-2020 թթ-ին եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Ստեփանավան» տեղամասի պետը։ Ղարագոզյանը Ստեփանավանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահն է։ ԲՀԿ–ն Ստեփանավանում առաջադրել է ավագանու 17 թեկնածու, որոնցից 5-ը կին է։

«Հայ ազգային կոնգրեսի» ավագանու ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, որը ՀԱԿ անդամ է։ Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: ՀԱԿ առաջադրված ավագանու թեկնածուները 16-ն է, որոնցից 6-ը՝ կին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու առաջին համարը Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որը ՔՊ-անդամ է։ Արմեն Գրիգորյանը 2012-2020 թթ. աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ։ ՔՊ ավագանու առաջադրած թեկնածուները 30-ն են, որոնցից 9-ը՝ կին։

Լերմոնտովո համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն մեծամասնական կարգով, ինքնառաջադրվել է երկու թեկանծու։ Մեկը համայնքի գործող ղեկավարն է՝ 64-ամյա անկուսակցական Էդիկ Չախալյանը, մյուսը՝ Անտառաշեն համայնքի ղեկավար, 67-ամյա անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը։
Կոտայքի ասորական Արզնի համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունն է։ Առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից 8-ին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մյուս 6 թեկնածուներն ինքնաառաջադրվել են։ ՔՊ թեկնածուներն են՝ Օնիկ Գևորգյան, Պոլինա Իվանովա, Տոմա Իվանովա, Սուրեն Միխայիլով, Վոլոդյա Խոջոյան, Զայիլ Նադոյան, Դավիթ Վանյան, Վլադիմիր Սարկիսով: Ինքնաառաջադրվել են՝ Սուսաննա Ալեքսանովան, Միտյա Բաբախանովը, Ռադիկ Բենիամինովը, Արտաշես Լալայանը, Արտյոմ Յակոբուվը և Վասիլիյ Յակոբուվը։