Իշխանության մեծ վախը. Թարոն վերադառնում է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունները շատ լուրջ մտավախություններ ունեն, ինչի արդյունքում որոշ տեղերում միանգամից հանդես են գալիս մի քանի ցուցակով՝ ՔՊ-ի ու սատելիտ քաղաքական ուժերի: Իշխանության մարտավարությունը պարզ է։
Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում են ապրում երկրաչափական պրոգրեսիայով, մյուս կողմից՝ շատ համայնքներում պարզապես մրցունակ թեկնածուներ չունեն, ինչը «քայլողների» մոտ վախեր է ծնում, որ սեփական դեմքով հնարավոր չէ տեղական իշխանություն ձևավորել։
Այստեղ էլ, ահա, Փաշինյանին օգնության են հասնում «ցանցային» ցուցակները, որոնք պետք է ձայներ խլեն իրական ընդդիմությունից և, ի վերջո, ինչպես, ասենք, Գյումրիում, փաստացի նպաստեն ՔՊ-ի ՏԻՄ-ազավթմանը։ Այդպիսի համայնքներից է նաև Վայքը, որտեղ իրական ընդդիմությունն ունի մեկ թեկնածու։ Խոսքը «Հայրենիք» կուսակցության մասին է, որը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վայքի նախկին համայնքապետ Թարո Ավետյանի թեկնածությունը։ Վայքում շեշտում են, որ Թարո Ավետյանն ունի մի քանի առավելություններ, որոնք էապես մեծացնում են նրա հաղթանակի շանսերը:
Նախ՝ նա համարվում է ընդդիմության միասնական թեկնածու։ Երկրորդ՝ պրոֆեսիոնալ է, երկար տարիներ ղեկավարել է Վայքի քաղաքապետարանը ու հաջողված քաղաքապետի, լավ մենեջերի, սրտացավ ղեկավարի իմիջ ունի։ Երրորդ՝ ակտիվ քաղաքացիական ու քաղաքական կեցվածք ունի։ Մի խոսքով, ինչպես Վայքում են ասում, «Թարոն վերադառնում է», ինչը մեծապես անհանգստացնում է իշխանություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում