Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք. Փաշինյանը՝ Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքով, փաստացի, ընտրվում է նաև վարչապետը։ Ուզում եմ ընդգծել, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Ամենայն հարգանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն, նրանք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու, ուստի այստեղ որևէ սահմանափակում չկա։ Ես լիովին վստահ եմ, որ դուք գիտեք՝ վերջին տարիներին մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները, անցել են բազմաթիվ փորձությունների միջով։ Ես շատ ուրախ եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն վստահելի մթնոլորտի համար, որը ստեղծել եք նախևառաջ Դուք։ Քանի որ, եթե Դուք չցանկանայիք նման բաց և վստահելի հարաբերություններ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ ես էլ չէի կարողանա դա ապահովել։ Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը էլ ավելի կամրապնդվեն։ Եվ մեր հարաբերությունները նույնպես ընտրություններից հետո կշարունակեն դինամիկ զարգանալ»,- հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ