Մեղրիի մաքսակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՔԿ-ից -ին հայտնում են, որ նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակ քաղաքի բնակիչը Մեղրի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր ավտոմեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը, հակադրվել և վիճաբանել էր իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել էր, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև եղբոր հետ մտնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետի աշխատասենյակ, սպառնալով պահանջել և պարտադրել էր ավտոմեքենայի պարտադիր մաքսային զննում չկատարել և եղբոր հետ միասին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ավելի վաղ մյուս եղբայրը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Որոշում է կայացվել՝ վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և նախաքննությունն առանձին վարույթում շարունակելու մասին:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում