Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը «Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը, սակայն Երևանն ընտրում է «եվրոպական ուղղությունը» Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա. Օվերչուկ ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը Մայրաքաղաքի հրշեջ-փրկարարները հաղթող են ճանաչվել «Լավագույն հավաքական օղակ» մրցույթում Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին Վթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի Բարձրացել է նավթի արժեքը, իսկ ԱՄՆ դոլարը՝ ամրապնդվել Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կամարիս և Գեղաշեն բնակավայրերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը, սակայն Երևանն ընտրում է «եվրոպական ուղղությունը»Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա. ՕվերչուկՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքըՄայրաքաղաքի հրշեջ-փրկարարները հաղթող են ճանաչվել «Լավագույն հավաքական օղակ» մրցույթումԵրևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշինՎթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանումՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանըԹեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքիԲարձրացել է նավթի արժեքը, իսկ ԱՄՆ դոլարը՝ ամրապնդվելԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Կամարիս և Գեղաշեն բնակավայրերումՎայոց ձորի մարզի Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասԿատարի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժըՔաջարանց գյուղում տնակ է այրվելԵրևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչիՌԴ փոխվարչապետը հայկական բիզնեսի վերաբերյալ ակնարկներ ու սպառնալիքներ է հնչեցրելԹրամփը ներկայացել է ԱՄՆ Գերագույն դատարանԺամանակ առ ժամանակ տեղումներԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեցԴատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, ավելի քան 3 միլիարդ դրամԿրեմլն արդեն այսօր է սպասում Զելենսկու որոշմանը՝ Դոնբասից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ. ՊեսկովԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմինԻրանի նախագահը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը. EFEՎահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամՈրոշում է կայացվել հունիսի 7-ի ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցելու մասին. ՀՀԿՄոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԵրուսաղեմում ոստիկանությունը ցրել է Իսրայելի մահապատժի մասին օրենքի դեմ բողոքի ցույցըԱյս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի պնդումը՝ Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալԱպրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակումՓնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկըՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքումՆախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՓաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամԴավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզումՄենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգինՓաշինյան-Պուտին հանդիպման մանրամասներըՄեծ Պահք․ Ավագ ՀինգշաբթիԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների
Հայաստան

«Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու». Ճակատենի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրն էլ թշնամին փակի Ճակատեն-Կապան ճանապարհահատվածը։

«Երեկ մինչև ժամը 12-ը փակվեց Կապան-Որոտան ճանապարհը, մինչև առավոտ Ճակատեն ճանապարհն էլ էր փակ, բայց փակել էին հայկական ուժերը՝ ժողովրդի անվտանգությունը պահպանելու համար։ Չգիտենք, թե թշնամին ինչ կարող է անել այդ պահին։ Գիշերը ժամը 1-ին գնացել եմ Ճակատենի ճանապարհով, ճիշտ է, չէին թողնում, բայց հատուկ մարդկանց ուղեկցությամբ թույլ էին տալիս։ Փառք Աստծո, այդ ճանապարհին որևէ թուրք չեմ տեսել։ Երեկ բոլորս անակնկալի եկանք Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, հիմա կարող է մի օր էլ այստեղ մեզ անակնկալի բերեն, ես չեմ պատկերացնում՝ ինչպես գնամ, հասնեմ գյուղս, կամ գյուղացին ինչպես գնա փողը վճարի թշնամուն, նոր գնա իր գյուղ։ Իմ տրամաբանության, ուղեղի մեջ չի տեղավորվում այս ամենը, չեմ կարողանում հասկանալ։ Մեկ բանում վստահ եմ՝ հաստատ այսպես երկար չի կարող շարունակվել, ուզում է՝ այլընտրանքային ճանապարհ սարքեն, ուզում է՝ այլ բան սարքեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը, որ Ադրբեջանն իր մաքսակետը ՀՀ տարածքում չի տեղադրել, Ճակատենի վարչական ղեկավարը նկատեց՝ չգիտեմ, թե երբվանից հայկական այդ հատվածը դարձրեցին ադրբեջանական։

«Միանշանակ սյունեցին չի կոտրվելու, ինչքան անցակետ ուզում է՝ թող դնեն։ Թող բերեն Կապանի մեջ էլ մի անցակետ դնեն, պրծնենք, չգիտեմ՝ Սյունիքն ուզում են կտրե՞լ, թե՞ այլ բան անել։ Մենք մեր անվտանգությունը կպահենք, անձամբ ես առաջինն եմ կանգնելու, ես ու իմ նման տղաները մինչև վերջ կանգնել ու այդ տարածքները պաշտպանել ենք, բայց այսօր ասում է, թե դրանք ադրբեջանական տարածք են։ Սա ինձ համար անընդունելի է, ԱԽ քարտուղարն էլ ասում է՝ թող փող վճարեն ու ադրբեջանական մաքսակետով անցնեն։ Բա դու երկու օր առաջ Կապան էիր եկել, գայիր այդ ճանապարհով՝ փող վճարեիր ու գայիր, ինչո՞ւ էիր Տաթևով եկել ու մեզ էլ ստիպում ես այդ ճանապարհն օգտագործել։ Ես այս ամենը չեմ հասկանում, ես հիմա պետք է իմ երեխային վերցնեմ, որ այդ ճանապարհով անցնե՞մ։ Ես այդ ճանապարհով իմ ընտանիքին չեմ տանի, բա եթե ինչ-որ բան անեն ու վերցնեն՝ տանեն Բաքու, ո՞վ է պատասխան տալու»,- հավելեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա, բայց ներքին անհանգստությունը միշտ էլ կա, հատկապես այն դեպքում, երբ գյուղերում թշնամու դիրքերը շատ մոտ են, օրինակ, Ճակատենում տուն կա, որից թշնամու դիրքի հեռավորությունն ուղիղ 300 մետր է։

«Ճանապարհն անցում ենք, թշնամին ծափ է տալիս, գոռում է՝ «օյ, այ» վանկարկումներ է անում, տհաճ է, նույնիսկ իրենց կանգնելու ձևն է տհաճ։ Այս ամենը շատ վատ է, ու չգիտեմ, թե Հայաստանն ուր է գնում, ինքս լավ բան չեմ զգում»,- եզրափակեց Արա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։