Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:
«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը:
Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Պետեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, միաժամանակ կառույցը քաջալերում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:
«Նայելով ապագային, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ վերջ տալու ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանն ու տառապանքին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփման մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում