Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն. Տիգրան Աբրահամյան
Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձ զոհվեց։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եթե ֆիլտրենք աղմուկը, դրան հետևած սահմանային լարվածությունը, ապա տակը միայն մեկ բան է մնում՝ մարդկային դաժան ճակատագիր։
Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն, ավելին՝ դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...