Արծրունն ինքը պետք է պատասխան տա 44-օրյա ստերի, արարքների եւ գործողությունների համար
2020 թվականի նոյեմբերի իննի խայտառակ համաձայնագրից ուղիղ մեկ տարի անց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, թե Արծրունը, այո, այն հայտնի ստախոս Արծրունը, ներգրավված է հանձնաժողովում որպես փորձագետ։
Պատահակա՞ն է արդյոք, որ նա ներկայացվեց հենց նոյեմբերի իննին։ Համոզված եմ՝ ոչ։
Անկեղծ, ուզում էի անմիջապես արձագանքել այդ հայտարարությանը, բայց հասկացա, որ այն լինելու էր գերհուզական, գերզայրալից, ու որոշեցի, որ նա չարժի իմ հույզերին, իմ զայրույթին։
Ընդամենն ասեմ՝ Արծրունն ինքը պետք է պատասխան տա 44-օրյա ստերի, արարքների եւ գործողությունների համար։
Արծրունն իրավունք չունի հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավվել որպես փորձագետ։ Նա բարոյական իրավունք չունի որպես փորձագետ մասնակցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին։
Արծրունին նայելիս հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, մեր կորցրած քաղաքներն ու գյուղերը։
Արծրունին նայելիս արյուն եմ տեսնում, անմեղ մեր լույս տղերքի արյունից գոյացած հսկա ծովը։
Իսկ դուք ասում եք Արծրունը փորձագետ։ Լավ, դուք այդքան ցինի՞կ եք, թե այդքան հայատյաց։
Առայժմ այսքանը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ