Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին եւ ուղերձ կհղի. Իշխան Սաղաթելյան
Անհրաժեշտ է ձեւավորել համահայկական ազգային դիմադրություն նոր հնարավոր, զիջումները, Հայաստանի թրքացումը, Ղարաբաղի հայաթափումը կանխելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ակնհայտ է, որ ՀՀ Իշխանության ղեկին հայտնված մարդիկ չեն սպասարկում հայ ժողովրդի, Արցախի ու Հայասստանի շահերը եւ անհրաժեշտ է սկիզբ դնել նոր դիմադրության, որպեսզի կանխենք նոր աղետը, որը կարող է այս իշխանությունը բերի մեր գլխին»,- ասաց Սաղաթելյանը:
Հարցին, թե արդյոք ունեն հստակ ինֆորմացիա, որ նոյեմբերի 9-ին որեւէ փաստաթուղթ է ստորագրվելու, Սաղաթելյանն ասաց, որիրենց պետք չեն ինչ-որ հավելյալ տեղեկություններ, որոնք կարող էին հաստատել իրենց մտավախությունները:
«Մենք բավականաչափ ժամանակ ենք ունեցել համոզվելու, որ գործող իշխանությունն միայն փորձանք, աղետ եւ պարտություն է բերել մեր երկրին: ԵՍ դեռ նախորդ տարվանից ասում էի, որ կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը եթե մնա իշխանության մենք ունենալու ենք նոր կորուստներ եւ երբեք չենք կարողանալու վերականգնել մեր արժանապատվությունը եւ դեպքերը ցույց տվեցին, որ մենք նախորդ տարվանից այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո ունեցանք բազմաթիվ կորուստներ, այսինքն նոր տարածքներ զիջվեցին բանավոր համաձայնությամբ, թշնամին վերջին մեկ տարվա ընթացքում մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Գեղարքունիքում, Սյունիքում, այսինքն` քանի դեռ այս իշխանությունը կա, կապիտուլյացիա վտանգ կախված էմեր ժողովրդի գլխին: Դա կլինի նոյեմբերի 9-ին, թե 15-ին, թե մյուս տարվա գարնանը, դա կարեւոր չի, կարեւորը` այդ վտանգը կա»,- ասել է Սաղաթելյանը:
Հարցին՝ ինչու «Հայաստանը» դաշինքը որոշել է վերականգնել փողոցային պայքարը նոյեմբերին, այլ ոչ սեպտեմբերին, երբ եղանակային պայմաններն ավելի նպաստավոր էին, խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ իրենք չեն պայմանավորում իրենց գործունեությունը եղանակային պայմանների հետ:
«Եթե մենք պայմանավորենք մեր գործողությունները եղանակային պայմաններով, ապա պետք է հաշվի առնել ե՛ւ ամառային տապը, ե՛ւ ձմռան ցրտերը: Մենք չենք համարում, որ բոլոր խնդիրները կլուծվեն մեկ քայլով, մեկ հանրահավաքով, պետք ֆիքսենք, որ սա երկարատեւ եւ հաջորդական գործընթաց է: Հայաստանում եւ Սփյուռքում պետք ձեւավորվի դիմադրությունը, այն պետք է լինի ցանցային, պետք է լինի ուժի կուտակում, այսինքն պետք է պրոցես սկսվի, որտեղ պետք է ներգրավվենք մեր քաղաքացիների ավելի լայն զանգված, ամենակարեւորը, որ մենք աշխահին, թշնամուն եւ իշխանություններին պետք է ցույց տանք, որ կա դիմադրություն եւ չի ներվելու նոր զիջումներ, այնպես չի, որ նախկինները ներվել է, բայց նպատակն այն է, որ նոր զիջումների չտանենք այս երկիրը»,- ընդգծեց Սաղաթելյանը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի նոր զիջումներ թույլ չտան եւ պայքարելու են ոչ միայն խորհրդարանում, այլ նաեւ փողոցում:
Սաղաթելյանը հավելեց, որ ընդդիմությունը շարունակում է պահանջել ներկայիս կառավարության եւ վարչապետի հրաժարականը:
Հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին՝ Սաղաթելյանը ասաց, որ անպայման մասնակցելու է. «Նա կմասնակցի եւ ուղերձ կհղի»:
Հիշեցնենք՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 8-ին, ժամը՝ 18:00-ին կանցկացնի հանրահավաք Երեւանի Ազատության հրապարակում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ