Ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը չի կարող օգտակար լինել առողջության համար. հետազոտություն
Հակառակ տարածված կարծիքի, նույնիսկ ալկոհոլի օգտագործումն օգտակար չէ առողջության համար եւ չի նվազեցնում վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին պարզել են Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարանի գիտնականները։
Հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում, հայտնում է, որ ալկոհոլից սովորաբար հրաժարվում են կյանքի տեւողությունը կրճատող հիվանդություններ ունեցող մարդիկ: Հենց այս գործոնն էլ տարբերության է հանգեցնում մահացության մեջ։ Ալկոհոլն ինքնին չի կարող նվազեցնել վաղաժամ մահացության վտանգը։
Գերմանացի գիտնականները վերլուծել են 4028 չափահաս քաղաքացու տվյալները, ովքեր 1996-1997 թվականներին, լինելով 18-64 տարեկան, հարցաթերթիկներ են լրացրել իրենց առողջության, ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործման, ինչպես նաեւ այլ վատ սովորությունների առկայության մասին։ Հետազոտողները մահացության վերաբերյալ տվյալներ են ստացել հիվանդներին 20 տարվա ընթացքում հետեւելու արդյունքում։
Ստացված տվյալների վերլուծությունը ցրել է ալկոհոլի չափավոր օգտագործման առավելությունների եւ մարդու օրգանիզմի վրա դրա դրական ազդեցության մասին առասպելը:
«Վաղուց համարվում էր, որ ալկոհոլի ցածր կամ չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Դա հիմնված էր այն տվյալների վրա, որ ալկոհոլ չօգտագործող մարդիկ ավելի շուտ են մահանում, քան թեթեւ կամ չափավոր կերպով խմողները», - բացատրել է հետազոտության ղեկավար Ուլրիխ Ջոնը Գրայֆսվալդի համալսարանի բժշկական դպրոցից:
Ինչպես պարզվել է, ալկոհոլ չօգտագործողների վաղաժամ մահը կապված չէ ալկոհոլից հրաժարվելու հետ, այլ` այնպիսի պատճառների, ինչպիսիք են քրոնիկական հիվանդությունները, ամեն օր ծխելը, թմրամիջոցների օգտագործումը, անցյալում ալկոհոլի չարաշահումը եւ հետագա առողջական խանգարումները: Ալկոհոլը պաշտպանիչ ազդեցություն չունի։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...