Անհրաժեշտ է անվտանգության գոտի. հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան. Թաթոյանը նոր զեկույց է պատրաստել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։
«Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», - այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Զեկույցն ամբողջությամբ հիմնված է բաց աղբյուրների վրա, որեւէ կերպ զեկույցում չի ցուցադրվում Հայաստանում տեղակայումները, դիրքերը: Ավելին, այս զեկույցի աշխատանքները եւս մեկ անգամ հիմք տվեցին համոզվելու, որ Հայաստանի սահմանապահ զորքերի, ԶՈՒ ծառայողները իրականացնում են հերոսական ծառայություն՝ ունենալով բացառիկ առաքելություն՝ պաշտպանելու ՀՀ բնակիչների կյանքը, խաղաղ գոյակցության եւ մնացած բոլոր կենսական իրավունքները»,-ասաց նա:
Թաթոյանն ասաց, թե փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր ահաբեկչական արարքները. «Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում», - հայտարարեց ՄԻ պաշտպանը՝ հավելելով, որ հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան, որովհետեւ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղցակայումներն անօրինական են բոլորը առանց բացառության:
Նա ընդգծեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ. «Ես կցուցադրեմ, որ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են Ադրբեջանի զինված ուժերը: Մենք հիմնավորել ենք, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,-ասաց Թաթոյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...